00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից

© Sputnik / Asatur YesayantsМолочные продукты в магазине
Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կաթնամթերքի շուկայում խաղի կանոնները դեռ չափազանց մեղմ են ոչ այդքան բարեխիղճ «խաղացողների» համար։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանում ի վերջո կլինե՞ն «կաթ պարունակող մթերքներ»։ Հայրենական արտադրողները խնայում են սպառողների նյարդերը և փաթեթավորման վրա նախկինի նման գրում են «կաթ», «թթվասեր», «կաթնաշոռ»։ Գնորդները աղոտ պատկերացնում են, թե ներսում ինչ կա, բայց չեն բարձրաձայնում այդ մասին։

Ո՞ր մթերքն է կաթնային, որը` մասամբ։ Հստակությունը պետք է ոչ միայն սպառողներին, այլ նաև բարեխիղճ արտադրողներին։ Նրանց ճնշում են պնդերես «գործընկերները»։ Նրանց արտադրած կաթնամթերքը կարող է այդքան կաթնային չլինել, միայն թե փաթեթավորման վրա դա ոչ ոք չի տեսնում։

Մութ անկյուն - Բաբկեն Պիպոյան (27.02.19) - Sputnik Արմենիա
«Կաթնամթերքի շուկայում հսկողությունը պետք է չափազանց խիստ լինի». Բաբկեն Պիպոյան

Խնդիրը ոչ միայն այն է, որ ինչ-որ մեկի համար սերուցքը բուսական յուղից համեղ է, այլ նաև այն, որ կարող են խառնել նաև տրանսճարպեր` վնասակար մարդու օրգանիզմի համար։ Եվ այստեղ ահա պիտակավորումով չես «պրծնի»։ Սա արդեն իրավախախտում է։ Հայաստանում արգելված է օգտագործել տրանսճարպեր (ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրներում)։ Ցանկացած մթերքի մեջ դրանց բաժինը չպետք է գերազանցի 2 տոկոսը։

«Մենք իրականում առաջարկում ենք շատ պարզ բան։ Ուզո՞ւմ ես բուսական յուղ խառնել` խնդրեմ։ Միայն թե նշիր փաթեթավորման վրա և հստակ նշիր։ Այդ ժամանակ սպառողը կիմանա` սա մաքուր կաթնամթերք է, իսկ սա` փոխարինիչով է», – ասում է Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Նույնն առաջարկում են նաև եվրասիական պաշտոնյաները։ 2019թ.–ի հունվարից ԵԱՏՄ–ում ուժի մեջ են մտել տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները։ Այն մթերքների վրա, որոնց մեջ կան կաթնային ճարպի փոխարինիչներ, նույնիսկ անվան մեջ չի կարելի ակնարկել կաթնամթերք բառը։ Այսինքն` դա նշանակում է` ուտել ոչ թե «կաթնաշոռ» (դա բացառված է) և անգամ ոչ «կաթնաշոռային մթերք», այլ «կաթ պարունակող մթերք` կաթնաշոռի տեխնոլոգիայով»։ Հայաստանում կանոնակարգն ուժի մեջ չի մտել. տեղի արտադրողները կես տարի տարկետում են խնդրել։

Բայց հուլիսի կեսին կավարտվի նաև այդ ժամկետը։ Պետք է ամենայն հստակությամբ առանձնացնել կաթնային մթերքները կաթ պարունակողից։ Տուփի վրա պետք է խոշոր տառերով գրված լինի, ինչպես սահմանված է տեխնիկական կանոնակարգով։ «Թող ամեն ինչ հեռվից պարզ լինի»–, առաջարկում է Գիգոյանը։ Նրա կարծիքով` խանութներում այդ ապրանքները պետք է դրվեն տարբեր դարակներում։

Միությունը նման առաջարկով դիմել է Հայաստանի վարչապետին։ Նամակը վերահասցեագրել են գյուղատնտեսության նախարարություն, որտեղ գաղափարը ոչ նպատակահարմար են համարել։

«Հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում, մինչդեռ դրա իրականացումն ապահովելը խիստ խնդրահարույց է, քանի որ այդպիսի պահանջ սահմանելու դեպքում առևտրի օբյեկտները կհայտնվեն տեխնիկական լուրջ դժվարությունների առաջ՝ դրա պատշաճ ապահովման և տարածքային ապահովվածության առումներով», – ասվում է գյուղատնտեսության նախարարության պաշտոնական պատասխանում։

Премьер-министр Никол Пашинян принял участие на торжественном открытии молочного завода компании Спайка (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարան է բացվել. ներկա է եղել նաև Փաշինյանը

Ուստի, ինչպես կարծում են գերատեսչությունում, խնդիրը պետք է լուծվի օրենսդրությամբ սահմանված մակնշման պահանջների կատարումն ապահովելու նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացման և սպառողների իրազեկման մակարդակի բարձրացման միջոցով։

«Իսկ եթե ամեն ինչ լուծվում է մակնշմամբ, ապա ինչո՞ւ ենք մենք հասել նման վիճակի։ Մի՞թե ակնհայտ չէ, որ սպառողների 90 տոկոսը ինչպես չեն տարբերել, այնպես էլ չեն տարբերում այդ մթերքները», – առարկում է Գիգոյանը։

Պատճառաբանությունը, թե խանութում տեղը չի բավականացնի, նա անհիմն է համարում։

«Դա սովորական դպրոցական թվաբանություն է։ Պայմանականորեն ասած` մենք ունենք թթվասերի տասնյակ տարաներ։ Նախկինում դրանք բոլորը միասին էին դրված։ Իսկ հիմա հինգը մի դարակում, հինգը` մյուս։ Գումարելիներից տեղափոխությունից գումարը փոխվո՞ւմ է։ Գյուղնախարարությունում ուզում են ապացուցել, որ փոխվում է», – ասաց Գիգորյանը։

Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մի քանի անգամ առաջարկել է այդ մթերքներն առանձին վաճառել։ Այդպես ավելի հարմար կլինի ոչ միայն կաթնամթերքն ընտրելը, այլ նաև ստուգելը։ Ծառայության տեսուչները կիմանան, թե ինչը որտեղ է դրված։

Առայժմ նախարարությունում չեն ուզում հարցը կտրուկ դնել. առանձին վաճառք պետք չէ, ամեն ինչ կորոշի մակնշումը, իսկ երբեմն դա էլ պետք չէ։

««Պանիր Չանախ. Տեխնիկական պայմաններ» ՀՍՏ 377-2016 Հայաստանի ազգային ստանդարտի համաձայն, «Չանախ» պանիրը կարելի է իրացնել ինչպես փաթեթավորված, այնպես էլ չփաթեթավորած վիճակում։ ՀՍՏ 377-2016–ը իրականացվում է հնարավոր վերահսկողություն՝ սննդի շղթայի բոլոր օղակներում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումն ապահովելու նկատմամբ»:

Գիգոյանի խոսքով`խնդիրն այն է, որ առանց փաթեթավորման պանիրը հայտնվում է ոչ միայն շուկաներում (որտեղ այն շատ թե քիչ կարելի է գյուղական անվանել), այլ նաև խանութներում։ Իսկ դա արդեն անթույլատրելի է։

«Պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար։ Այլապես կստացվի այն, ինչ ունենք հիմա։ Ինչ-որ մեկը կաթ է մթերում անհայտ տեղից, ինչ-որ կերպ պանիր սարքում, կես գնով իրացնում այն և անհետանում։ Եկեք մտածենք` դա լա՞վ է արդյոք մեր երեխաների ու ծնողների համար», – ասում է Գիգոյանը։

2019թ.–ի հուլիսից տեխնիկական կանոնակարգում խիստ փոփոխություններն ուժի մեջ են մտնում նաև Հայաստանի համար։ Այս անգամ` անվերապահորեն։ Բայց` ինչ ենք մենք ուտում հարցը շարունակում է կախված մնալ օդում։ Ի՞նչ պատասխան կտան դրան բիզնեսն ու կառավարությունը։

Լրահոս
0