00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է ինքնահրկիզման դիմած տղամարդը, և ինչու է նա դրա համար ՊՆ–ի բակն ընտրել

© Sputnik / Asatur YesayantsЗдание Министерство обороны Армении
Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիային որոշ տեղեկություններ են հայտնի դարձել կեսօրին ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու մասին։ Նրան այդ քայլից հետ պահողն էլ ՊՆ խորհրդականն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր կեսօրին հայտնել էր Երևանի Բագրևանդի փողոցում ինքնահրկիզման փորձի մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա տեղի է ունեցել պաշտպանության նախարարության բակում, իսկ ինքնահրկիզվելու փորձ անող տղամարդը զինված ուժերի նախկին աշխատակից է` դիպուկահարների ջոկատի հրամանատար։

Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Դիպուկահարների մասով երևի մի քիչ միֆականացված է։ Բայց զինված ուժերում, այո, ծառայել է։ Նախկին զինծառայող է»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նաև պատմեց, որ 42–ամյա Մխիթար Ալումյանին ինքնահրկիզման քայլից հետ է պահել պաշտպանության նախարարի խորհրդական, մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Նա մոտեցել, զրուցել է տղամարդու հետ։

Открытие армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել Երևանում. օգնության են հասել փրկարարները

Նրանց զրույցից պարզ է դարձել, որ Ալումյանը պայմանագրային զինծառայող է եղել, 5 երեխաների հայր է։ Երեխաներից երկուսն ու կինն ունեն առողջական խնդիրներ ու արտասահմանում բուժման կարիք։

Ընտանիքն ունի բնակարանային խնդիր։ Ալումյանի խոսքով` փաստաթղթերի պատճառով ինքը դուրս է մնացել զինծառայողների բնակապահովման պետական ծրագրից։ «Ես չեմ կարողացել հետևել իմ փաստաթղթերին։ Ես չէի կարող դիրքերը թողնել, գալ, տեսնել` իմ գործերն ինչ են եղել»,– ասել է Ալումյանը։

Նախարարի խորհրդականը խոստացել է անձամբ հետաքրքրվել Ալումյանի գործով ու 10-օրյա ժամկետում ճշտել, թե որքանով է հնարավոր նրա բնակարանային խնդիրը լուծել։ Իսկ մինչ այդ խնդրել է նրան ծայրահեղ քայլերի չդիմել ու վերադառնալ ընտանիքի մոտ։

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունում տեղյակ են Ալումյանների ընտանիքի խնդրին և նույնիսկ քանիցս աջակցել են արտերկրում բուժվելու հարցում։

Труп младенца в канале - Sputnik Արմենիա
Երեխային տանն է ծննդաբերել, հետո զանգել բժշկին. ջրատարում գտած նորածնի դեպքի մանրամասները

«Այսօր հարյուրավոր տղաներ կան, որոնք 20 տարի և ավել ծառայել են, այսօր բնակարանի խնդիր ունեն։ Տարիներ շարունակ այդ խնդիրը կուտակվել է։ Հիմա փորձում ենք տարբեր ծրագրերով այդ խնդիրը լուծել»,– ասաց Հովհաննիսյանը։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ նախարարի խորհրդականի միջամտությունից հետո այս ընտանիքին արտոնյալ պայմաններով բնակարան հատկացվի, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ ոք իրավասու չէ իր կամքով ինչ–որ մեկին բնակարան տալ։ Բնակարան տալիս են հանձնաժողովով, օրենքի հիման վրա, կոնկրետ առաջնահերթություններով»։

Անգամ եթե փաստաթղթերի հարցը լուծվի, ու Մխիթար Ալումյանը հաշվառվի բնակարանի կարիք ունեցողների ցուցակում, նրա հերթը շուտ չի հասնի։ Զինծառայողների թիվն այդ ցանկում 1400–ի է հասնում, իսկ բնակարանների քանակն ու գումարը շատ սուղ են։

Լրահոս
0