Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ցուցադրել է իր նոր փոխադրամիջոցը. լուսանկար

© Sputnik / Andranik GhazaryanАрсен Джулфалакян перед началом презентации нового состава метро с символикой ЧЕ по футболу (26 апреля 2019). Еревaн
Арсен Джулфалакян перед началом презентации нового состава метро с символикой ЧЕ по футболу (26 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ըմբիշ պատգամավորը որոշել է սպառիչ պատասխան տալ լրագրողների այն հարցին, թե ինչ փոխադրամիջոցով է ինքը գնում ԱԺ։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը փոխադրամիջոց է առաջարկում հատկապես շոգ եղանակին երթևեկելու հարմար։

Փոքրիկները պատասխանում եմ «մեծական» հարցերի. Ջուլֆալակյանն էլ խոստովանություն է անում - Sputnik Արմենիա
Փոքրիկները պատասխանում են «մեծական» հարցերին, Ջուլֆալակյանն էլ խոստովանություն է անում

Նա Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ դրանով պատասխանում է լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես և ում ուղեկցությամբ է ինքը գալիս ԱԺ։

«Այսօր ընդմիջմանը այսպես եմ դուրս եկել ԱԺ-ից ու այսպես էլ պատրաստվում եմ մի քիչ հետո վերադառնալ։ Հ.Գ. հիասքանչ փոխադրամիջոց է,հատկապես նրանց համար, ովքեր գիտեն այն վարել(փորձառու են) և ովքեր պետք է կենտրոնում այն օգտագործեն։ Իհարկե, ցանկալի է ավելի շատ հատուկ կայանատեղիներ լինեն և թեքահարթակներն էլ համապատասխանեն, չեղածներն էլ լրացվեն»,– լուսանկարին կից գրել է Ջուլֆալակյանը։

Նա նաև նշել է, որ այս փոխադրամիջոցը վարելու ընթացքում հատկապես շոգ եղանակին առաջացած թեթև քամին անչափ հաճելի է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала