Թեհրանն ավելի մոտ է դառնում. «Արմենիա Էյրվեյզը» սկսում է իր կանոնավոր չվերթները

© Sputnik / Asatur YesayantsВид на старое здание аэропорта "Звартноц" с близлежайших полей (7 мая 2019). Ереван
Вид на старое здание аэропорта Звартноц с близлежайших полей (7 мая 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ թռիչքները կկայանան յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հունիսի 15-ից «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:

«Թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից սկսած արդեն դրանք կիրականացվեն ամենօրյա գրաֆիկով:

Տոմսերը կարող եք ձեռք բերել այցելելով ընկերության` Նալբանդյան 19 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակ կամ ավիագործակալների միջոցով»,–հայտնում են ընկերությունից։

Ի դեպ, Թեհրանից ավիատոմսեր կարող եք ձեռք բերել` այցելելով Շահրակ Ղարբ, Ֆարահզադ բուլվար, Սինա բիզնես կենտրոն, հինգերորդ հարկ, 27 գրասենյակ (հեռախոս` +98 21 8836 6400):

Միակողմանի տոմսի արժեքը սկսում է 69.000 դրամից:

Լրահոս
0