Apple-ը հրաժարվում է iTunes-ից և նորագույն հզոր համակարգիչ է խոստանում. լուսանկարներ

© REUTERS / MASON TRINCAГенеральный директор Apple Тим Кук смотрит на новый Mac Pro во время ежегодной Всемирной конференции разработчиков Apple (3 июня 2019). Сан-Хосе
Генеральный директор Apple Тим Кук смотрит на новый Mac Pro во время ежегодной Всемирной конференции разработчиков Apple (3 июня 2019). Сан-Хосе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Թիմ Քուկի ընկերությունը հայտարարել է, որ իրենց մեդիահավելվածը փակվում է, իսկ դրա գործառույթները կատարելու են այլ ծրագրեր: Բացի դրանից ներկայացվել է iOS-ի նոր տարբերակը՝ իր մուգ թեմայով, և ոչ բոլորի գրպանին հարմար համակարգիչը:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. WWDC 2019 համաժողովի բացման ժամանակ, որը տեղի է ունեցել երեկ` հունիսի 3-ին, Apple-ը ներկայացրել է իր սմարթֆոնների, համակարգիչների, պլանշետների և այլ սարքերի համար նախատեսված օպերացիոն համակարգերի նոր թարմացումները: Սկսենք նրանից, որ iOS-ում ավելացվել է «մութ թեմա»: Օպերացիոն համակարգի մշակման փոխնախագահ Կրեյ Ֆեդերիգը վստահեցրել է, որ Face ID-ն 30 տոկոսով ավելի արագ է աշխատում, հավելվածների և համակարգի թարմացումները 50 տոկոսով «թեթև» են, իսկ ծրագրերը միանում են կրկնակի արագ: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:

iPad-ի համար մշակել են նոր օպերացիոն համակարգ, որը կկոչվի iPadOS: Ընկերությունը խիստ փոփոխություններ է արել համակարգում, քանի որ օգտատերերը բողոքել էին iPad Pro-ից` նշելով, որ iOS-ը նորմալ չի աշխատում պլանշետի վրա: Տեղեկացնենք, որ այժմ iPad-ը կարող է կրիչների հետ աշխատել Files ստանդարտ հավելվածի օգնությամբ: Ավելացվել են նաև տեքստերի հետ աշխատելու ժեստերը. կրկնօրինակելու, տեղադրելու և չեղարկելու գործողություններն անելու համար ընդամենը հարկավոր է նշել հատվածը և 3 մատով սահեցնել էկրանի վրա:

© AFP 2022 / MASON TRINCAiOS–ի նոր տարբերակի տեսքը
Apple-ը հրաժարվում է iTunes-ից և նորագույն հզոր համակարգիչ է խոստանում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
iOS–ի նոր տարբերակի տեսքը

​MacOS Catalina-ի նոր տարբերակում այլևս չի լինի iTunes նվագարկիչը: Դրա փոխարեն կհայտնվեն 3 նոր հավելված՝ Apple Music, Apple Podcasts և Apple TV: Գնված երաժշտություններն ու երգերը կերևան Apple Music հավելվածում:

Եվ վերջում ավելացնենք, որ ընկերությունը ներկայացրել է նոր Mac Pro-ն , որը գնային առումով ոչ բոլորին հասանելի կլինի:

Նոր Mac Pro-ում հնարավոր է տեղադրել 28–միջուկանի Intel Xeon պրոցեսոր, որը ամբողջ հզորությամբ կարող է աշխատել անընդհատ՝ հովացման նոր համակարգի շնորհիվ: Դրանից բացի, այն կարող է աշխատել մինչև 1,5 տերաբայթ օպերատիվ հիշողության հետ, իսկ նրա մեջ կարելի է տեղադրել 4 հատ AMD Radeon Vega Pro տեսաքարտ: Ամենասովորական Mac Pro-ի գինը կսկսի 6000 դոլարից, իսկ մոնիտորի համար պետք է վճարել հավելյալ 5000 դոլար: Պետք է նաև հաշվի առնել նաև, որ մոնիտորի ոտքերն էլ ևս 1000 դոլար արժեն:

© AFP 2022 / BRITTANY HOSEA-SMALLՆոր Mac Pro–ն
Apple-ը հրաժարվում է iTunes-ից և նորագույն հզոր համակարգիչ է խոստանում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Նոր Mac Pro–ն
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала