00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաչյա Պողոսյանին՝ բրոնզ, իսկ Ամոյանն ու Մելիքյանը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը

© Photo : Gevorg Ghazaryan / press office of the Wrestling Federation of ArmeniaАйк Меликян
Айк Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չորս դժվարին գոտեմարտ ու նույնքան հաղթանակ. սա Մալխաս Ամոյանի արդյունքն է Եվրոպայի առաջնությունում: Հայկ Մելիքյանը մինչև եզրափակիչ հասնելը երեք գոտեմարտ անցկացրեց ու երեքում էլ բացարձակ առավելությամբ հաղթեց մրցակիցներին:

ԵՐԵՎԱՆ, 4 Հունիս — Sputnik. Իսպանական Պոնտեվերդա քաղաքում վաղը վերջնագիծը կհատի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Հայ երկու ըմբիշներ՝ Մալխաս Ամոյանն ու Հայկ Մելիքյանը շատ լավ հնարավորություն ունեն աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճելու համար:

67 կգ քաշային կարգում Հայկ Մելիքյանն իր ելույթները սկսեց 1/8 եզրափակիչից և 8:0 հաշվով առավելության հասնելով սերբ Ալեքսա Իլիչի նկատմամբ, իր առավելությունը 14:5 հաշվով 1/4 եզրափակիչում դրսևորեց Ավստրիան ներկայացնող Ակեր Ալ Օբաիդիի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը ոչ մի շանս չտվեց ռուսաստանցի Աբդուլվախաբ Ասաինովին, որին պարտության մատնեց 10:1 հաշվով: Հունիսի 5-ին Մելիքյանը ոսկե մեդալը վիճարկելու է վրացի՝ Գիորգի Շոթաձեյի հետ:

72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը առաջին գոտեմարտն անցկացրեց որակավորման փուլում, ու հեշտությամբ հաղթահարեց իտալացի Լուիջի Ռինալդիի արգելքը՝ 9:0: Հաջորդ գոտեմարտում հայ ըմբիշը 6:1 հաշվով առավելության հասավ թուրք՝ Իսմաիլ Գյունի նկատմամբ:

© Photo : Gevorg Ghazaryan / press office of the Wrestling Federation of ArmeniaՄալխաս Ամոյանը
Հրաչյա Պողոսյանին՝ բրոնզ, իսկ Ամոյանն ու Մելիքյանը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը - Sputnik Արմենիա
Մալխաս Ամոյանը

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ամոյանն արդեն իր վարպետությունը դրսևորեց վրացի Օթար Աբուլաձեյի հետ գոտեմարտում, որում 0:3 հաշվով պարտվելիս բեկեց գոտեմարտի ընթացքն ու հաղթանակի հասավ 8:4 հաշվով: Դժվար տրվեց հաղթանակը մեր ըմբիշին կիսաեզրափակիչում, որտեղ Ամոյանը նորից ընթացքում պարտվում էր:

Բայց ռուս Սերգեյ Ստեպանովը չդիմացավ հայ ըմբիշի ճնշմանն ու գրանցվեց մեր հաղթանակը 5:4 հաշվով: Վաղը եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը լինելու է ռումինացի Միհայ Պետիկը:

Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշներից այսօր՝ հունիսի 4-ին բրոնզե մեդալ նվաճեց Հրաչյա Պողոսյանը, որը 63կգ քաշային կարգում առավելության հասավ բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց  55կգ քաշային Գևորգ Սուքիասյանը, 60կգ քաշային կարգում վաղը՝ հունիսի 5-ին բրոնզի համար գոտեմարտելու է Սահակ Հովհաննիսյանը, և վերջապես 82 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալի համար պայքարում Կարեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու:

Լրահոս
0