ԵԱՏՄ–Իրան արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը կարող է գործել 2019 թ–ի ամռանը. Խաչատրյան

© Sputnik / Aram NersesyanМинистр экономического развития и инвестиций Тигран Хачатрян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Министр экономического развития и инвестиций Тигран Хачатрян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում հուսով են, որ իրանցի գործընկերներն այս ամռանը կվավերացնեն ԵԱՏՄ–ի հետ առևտրի մասին համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հնարավոր է` ԵԱՏՄ–Իրան արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը սկսի գործել 2019 թվականի ամռանը։ Այսօր խորհրդարանում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков во время ежегодной большой пресс-конференции Владимира Путина (20 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
«ԵԱՏՄ շրջանակում 5 տարում կարողացել ենք անել այն, ինչի վրա ԵՄ–ն 20 տարի է ծախսել». Պեսկով

Համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսին։ Դրանից հետո Իրանի ու Եվրասիական միության երկրների հնգյակի խորհրդարանները պետք է վավերացնեին այն։ ԵԱՏՄ բոլոր երկրները վավերացրել են, հերթն Իրանինն է։

«Ակնկալում ենք, որ իրանցի մեր գործընկերներն այդ համաձայնագիրը կվավերացնեն ամռանը», – ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ համաձայնագրի շրջանակում ԵԱՏՄ–ն ու Իրանը կնվազեցնեն մի շարք ապրանքների մաքսատուրքերը։

Համաձայնագիրը գործելու է երեք տարի, որից հետո կողմերը կորոշեն` կարող են արդյոք անցնել լիովին ազատ առևտրի, այսինքն` զրոյական մաքսատուրքերի։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստանն է ամենաակտիվ առևտուրն անում Իրանի հետ։ Առևտրի բացարձակ ծավալն ավելի քիչ է, քան Ռուսաստանում և Ղազախստանում։ Բայց հարաբերական արտահայտմամբ` Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում ավելի քան 4% է, մինչդեռ Ղազախստանի դեպքում մոտ 0,7% է, Ռուսաստանի դեպքում` մոտ 0,5%։ Դա մեծ մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանն Իրանի հետ ցամաքային սահման ունի։ Երկկողմանի առևտրում զգալի առավելություն ունի Իրանը (գազ, պլաստմասե իրեր և այլն)։ Հայաստանից հիմնականում ոչխար ու գառան միս է արտահանվում։

Լրահոս
0