Միշա Գալուստյանն անգլերեն է խոսում ու զվարճացնում Մարտիրոսյանի երկրպագուներին. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanМихаил и Виктория Галустян на красной дорожке Comedy Club (15 сентября 2019). Еревaн
Михаил и Виктория Галустян на красной дорожке Comedy Club (15 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հեռուստահաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը մի տեսանյութ է հրապարակել, որի գլխավոր դերում Միշա Գալուստյանն է։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ի իր էջում հայտնել է, որ երգիծաբան ու դերասան Միխայիլ Գալուստյանը շուտով կմեկնի ԱՄՆ` Կոհեն եղբայրների նոր ֆիլմի նկարահանումների համար։

«Միշային պատրաստում ենք Լոս Անջելեսի միգրացիոն ծառայությունների հետ շփմանը։ Առայժմ Հոլիվուդից արտաքսելու հոտ է գալիս», – կատակել է Մարտիրոսյանը` որպես ապացույց հրապարակելով տեսանյութը։

Կադրերում երևում է` ինչպես են Գալուստյանին անգլերեն հարցեր տալիս, իսկ նա անհասկանալի պատասխաններ է տալիս։

Զվարճացած բաժանորդների մեկնաբանությունները չեն ուշացել։

«Միշայի շնորհիվ սիրեցի հայերին, որովհետև հումորի մեծ զգացում ունեն և կարողանում են ծիծաղել իրենք իրենց վրա։ Եթե բոլորն այդպես կարողանային, գուցե մարդիկ ավելի բարի դառնային», – խոստովանել է miliazhigalina–ն։

«Լավագույն դերն ապագայի համար։ Բաբա Յագա։ Գլուխգործոց կլինի», «Խնդրում ենք` մի ծերացեք, առանց ձեզ տխուր կլինի», «Գեղեցիկ տղամարդ»,«Ինչ ուրախ եք և դրական», «Հայ սփյուռքը ձեզ ուրախությամբ կդիմավորի», – գրել են սոցցանցի օգտատերերը։

Արտիստ, շոումեն, ՈՒՀԱ–ի նախկին անդամ, պրոդյուսեր և սցենարիստ Միխայիլ Գալուստյանը ոչ միայն Գարիկ Մարտիրոսյանի գործընկերն է, այլև ընկերը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала