Հրազդանում եղբայրը գտել է գազատար խողովակից կախված եղբոր դին

© Sputnik / Armine AlexanyanГород Раздан
Город Раздан - Sputnik Արմենիա
Տղամարդն իմացել է, որ ծնողների հետ բնակվող եղբայրն անհետացել է, ու սկսել է փնտրել նրան:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Կոտայքի մարզում երեկ` հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Հրազդան քրեակատարողական հիմնարկ տանող դաշտամիջյան ճանապարհին մի տղամարդ ինքնասպան է եղել:

Насилие - Sputnik Արմենիա
Գեղարքունիքում ամուսինը դաժանաբար ծեծել է կնոջը. ի՞նչն է եղել պատճառը

57-ամյա տղամարդու դին` գազատար խողովակից պարանով կախված, առաջինը տեսել է նրա եղբայրը: Վերջինս առավոտյան իմացել է, որ ծնողների հետ բնակվող եղբայրն անհետացել է, ու սկսել է տարածքում փնտրել նրան:

Տեսնելով կախված եղբորը՝ տղամարդը կանչել է մոտակայքում աշխատող անձանց, որոնք էլ ահազանգել են շտապօգնություն:

Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդն ամուսնալուծված է: Երկու երեխաներն ապրում են նախկին կնոջ հետ:

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլի պատճառները:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала