Պաշտպանել է հղի կնոջը և մահացել. Մոսկվայում ծեծել ու լիճն են գցել սպորտի վարպետին

Տղամարդը փորձել է պաշտպանել հղի կնոջը։ Չարագործները ծեծել են նրան և գցել ջուրը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարպետ Սերգեյ Չուևին ծեծել են Մոսկվայի այգիներից մեկում և գցել լիճը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Место взрыва в селе Норамарг, Арарат - Sputnik Արմենիա
Պայթյունի պահին տանն են եղել նաև հղի հարսն ու 1-ամյա երեխան. մանրամասներ Նորամարգի դեպքից

Դեպքը տեղի է ունեցել Յուժնոբուտովսկայա փողոցում գտնվող այգում։

34-ամյա մարզիկը փորձել է հղի կնոջը պաշտպանել խուլիգաններից։ Ականատեսների խոսքով` երեք երիտասարդ «ձեռ են գցել կնոջը»։

Չուևը, որն աղջկա հետ անցել է այդտեղով, նկատողություն է արել։ Ի պատասխան չարագործները սկսել են նրան ծեծել և գցել են լիճը։ Տղամարդը հայտնվել է ջրի հատակում։

Սպորտի վարպետի հետ զբոսնող աղջիկը սկսել է բղավել և օգնության կանչել, մոտակայքում գտնվող անվտանգության աշխատակիցներն ու անցորդները հասել են օգնությամբ։

Ռեն–ՏՎ–ի տվյալներով` մարդիկ տուժածին ափ են դուրս բերել, ժամանել է շտապօգնության մեքենան, սակայն մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել։

Մոսկվայի ՔԿ գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, որ քննչական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала