«Ոչ փոքր ինչ-որ բան». ի՞նչ զենք կարող է Հայաստանը ստանալ Ռուսաստանից

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել ֆոտոբանկПремьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после окончания пленарного заседания ПМЭФ-2019 (7 июня 2019). Санкт-Петербург
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после окончания пленарного заседания ПМЭФ-2019 (7 июня 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Հայաստանը փոխում է շեշտադրումը ԶՈւ զարգացման ոլորտում, այդ համատեքստում ՌՕՈւ–ի հետագա ամրապնդումը տրամաբանական կլիներ:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքներով ՀՀ վարչապետի արված հայտարարությունը կարող է ենթադրել նոր Սու-30 ինքնաթիռների մատակարարում: Sputnik Արմենիային աայս մասին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը:

Հունիսի 7-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք անդրադարձ եղել է «Իսկանդերների» մատակարարման թեմային, ասաց, որ Հայաստանում դրանց թիվը բավարար է, «բայց հույս ունենք էլի ինչ–որ բան ստանալ»:

Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, բայց, Հարությունովի խոսքով, կարելի է հետևել միտումներին:

«Փաշինյանի հայտարարությունը կարող է վերաբերել Սու-30-երին, քանի որ դրանց մասով պայմանագիրը բավականին երկարաժամկետ ու ծավալուն է: Ենթադրվում է, որ Հայաստանը 4 ինքնաթիռով չի սահմանափակվի», – ասաց Հարությունովը:

Սու-30-ի գործարքը, կարծես թե, ամենախոշորներից է հայկական Զինված ուժերի պատմության մեջ:

Երևանը, ըստ նրա, փոխում է ռազմական գնումների ոլորտում իր ռազմավարությունը: Եթե նախկինում շեշտը դրվում էր ՀՕՊ-ի և առաջնագծի վրա, ապա այժմ այն տեղափոխվում է ՌՕՈւ–ի զարգացման կողմ:

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на саммите глав МИД стран - участниц ОДКБ (22 мая 2019). Бишкек - Sputnik Արմենիա
Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքում ՀԱՊԿ երկրների ներգրավվածության մասին

Կարելի է ենթադրել, որ միտումը կշարունակվի և ինչ–որ ձևով կանդրադառնա նաև ուղղաթիռային պարկին: Խոսքը կարող է լինել կա՛մ առկա տեխնիկայի արդիականացման մասին, կա՛մ շարժակազմի նորացման:

«Եթե ուղղաթիռները չարդիականացվեն, դրանք անհրաժեշտ կլինի փոխել: Թեև առաջինն ավելի էժան է, բայց արդիականացման հնարավորությունները սահմանափակ են: Օրինակ` Ադրբեջանում հարվածային ուղղաթիռների հիմնական մասն արդիականացված Մի-24-երն են», – ասաց Հարությունովը:

Մյուս կողմից` նոր ուղղաթիռները էժան հաճույք չեն: Ռուսական կողմն ընդհանրապես երկու հիմնական տարբերակ է առաջարկում` Մի-28 և Կա-52 տարբեր մոդիֆիկացիաներով:

Սակայն այս ամենը դեռ ենթադրությունների հարթության վրա է: Այդ առումով նաև կադրեր են անհրաժեշտ, ինչպես նաև օդաչուների և սպասարկող անձնակազմի վերապատրաստում:

«Չի բացառվում ցամաքային սպառազինությունը, ավելի մոբիլ խմբերի համար նախատեսված զենք, հրետանու զարգացում», – ասաց Հարությունովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն արդեն մասամբ վճարել է ռուսական 4 Սու-30 կործանիչների մատակարարման պայմանագրով նախատեսված գումարը:

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала