00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Աշոտը վիետնամցիներին սովորեցրեց տոլմա ուտել. հայկական ռեստորան Նյաչանգում

© Photo : provided by Ashot HarutyunyanРесторан "Armenia. У Ашота", Вьетнам
Ресторан Armenia. У Ашота, Вьетнам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիետնամի ամենատուրիստական շրջաններից մեկում՝ Նյաչանգում, արդեն մի քանի տարի է գործում է «Արմենիա» ռեստորանը։ Կարճ ժամանակում այն դարձել է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղացիների սիրելի վայրը։ Նրանք այստեղ են գալիս ոչ միայն հայկական համեղ կերակուրներ համտեսելու, այլև հայկական հյուրասիրության հաճույքը վայելելու համար։

Խաղողի տերևով տոլմա, թանապուր, քաբաբ, իմամ բայալդի, ոսպով ապուր, կոկորդիլոսի խորոված. արտասովոր ոչինչ չկա, Վիետնամում կոկորդիլոսի միսն այնքան տարածված է և այնքան էժան, որ էկզոտիկ կերակուր չի համարվում։

© Photo : provided by Ashot Harutyunyan«Հայաստանում՝ Աշոտի մոտ». հայկական ռեստորան Վիետնամում
Ինչպես Աշոտը վիետնամցիներին սովորեցրեց տոլմա ուտել. հայկական ռեստորան Նյաչանգում - Sputnik Արմենիա
«Հայաստանում՝ Աշոտի մոտ». հայկական ռեստորան Վիետնամում

2013թ.-ին երևանցի Աշոտ Հարությունյանը հավաքեց ճամպրուկն ու ճանապարհ ընկավ՝ ուղղությունը դեպի Ասիա։ Հստակ պայմանավորվածություններ չուներ, միայն վճռական էր, որ ինչ էլ սկսի, չի հանձնվելու ու հաջողության է հասնելու։ Հայաստանում ռեստորանային ոլորտում աշխատել էր, նաև ղեկավարել երևանյան խոշոր ռեստորաններից մեկը։ Այնպես որ ոլորտը պարզ էր։ Առաջին կանգառը Չինաստանում էր, այստեղ բացեց փոքրիկ ռեստորան, բայց հաջողություն չունեցավ։ Ասում է՝ խնդիրները լուծելու համար են, փոքրիկ անհաջողությունը ձեռքերը վար իջեցնելու պատճառ չէր։ Օգտվելով առիթից՝ այցելեց զբոսաշրջային Խայնան կղզի, ծանոթացավ տեղի հաջողակ ռեստորանային բիզնեսին ու հասկացավ, որ ծովափնյա հանգստավայրում ռեստորան ունենալը վատ միտք չէ։ Հաջորդ՝ արդեն երկարաժամկետ կանգառը Վիետնամի հայտնի Նյաչանգ հանգստավայրում էր։ Ծովափից մի քանի մետր հեռավորության վրա՝ ընդամենը 20 քառ.մետր տարածքում Աշոտը հիմնեց «Փոքրիկ Հայաստանը»։ Հիմա «Փոքրիկ Հայաստանը» սահմաններն ընդարձակել է, դարձել 1600 քառ.մ տարածքով «Հայաստան՝ Աշոտի մոտ»։

© Photo : provided by Ashot HarutyunyanԱշոտ Հարությունյանը ընտանիքի հետ
Ինչպես Աշոտը վիետնամցիներին սովորեցրեց տոլմա ուտել. հայկական ռեստորան Նյաչանգում - Sputnik Արմենիա
Աշոտ Հարությունյանը ընտանիքի հետ

Աշոտը հպարտությամբ պատմում է, որ մինչև ռեստորանի բացումն այս փողոցով գրեթե ոչ մի տուրիստ չէր անցնում, հիմա այն դարձել է Նյաչանգի ամենաակտիվ զբոսաշրջային վայրերից մեկը, շատերի համար այն «Армянский переулок» է։ Ի դեպ, թեպետ ռեստորանում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են լինում՝ չինացիներ, հնդիկներ, կորեացիներ, ֆիլիպինցիներ, տեղացիներ, բայց ամենաշատը, թերևս, ռուսներն են, որոնք նաև հաճախ Վիետնամում բացահայտած «Հայաստանի» մասին պատմում են իրենց բլոգերում, տարբեր ֆորումներում։

Туристы из Китая в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով

«Ես շատ վաղ տարիքից եմ սկսել աշխատել, անուն ձեռքբերելը շատ դժվար բան է, երկրորդ դժվարությունն այն պահելն է»,- ասում է Աշոտը։ Նյաչանգում նրա շնորհիվ տեղացիներն ու հյուրերը ոչ միայն հայկական խոհանոցի, այլև հայերի ու Հայաստանի մասին են կարծիք կազմում։ Աշոտը, իր կինն ու երկու երեխաները (ավագ դուստրը Իսպանիայում է սովորում) Նյաչանգում ապրող միակ հայերն են։ Հետաքրքվել է ու պարզել, որ 1974թ-ին այստեղ ևս մեկ հայ է ապրել՝ ճարտարապետ Մարատը։ Պատերազմական ժամանակներ են եղել` զինվորական քաղաք, նավահանգիստ, որտեղ կայանված սուզանավերն ու ռազմական նավերն են վերանորոգվել, Մարատն աշխատել է Խորհրդային Միության կողմից։ Դրանից հետո այստեղ ոչ մի հայ չի ապրել։

«Ես եկել եմ, ինձ ոչ մեկը չի դիմավորել, Աստծո օգնությամբ հաջողության հասա»։

Նյաչանգի «միակ հայերը» լինելու պատասխանատվությունը Հարությունյան ընտանիքը լավ է հասկանում, ռեստորանում տեղադրված էկրաններին մշտապես Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային տեսանյութեր են պտտվում, որպեսզի այստեղ եկող հյուրերը ճանաչեն Հայաստանի համը, հետո տեսնեն երկրի գեղեցկությունը, հմայվեն ու որոշեն հաջորդ ճանապարհորդության ուղղությունը։

«Այստեղ եկող գրեթե բոլոր հյուրերը նույնն են ասում՝ աշխարհում երևի այդպիսի տեղ չկա, որ մի հայ չլինի, ու այդ մեկ հայն էլ հաջողության հասած չլինի»,- պատմում է Աշոտը։

© Photo : provided by Ashot HarutyunyanՎիետնամում հայկական ռեստորանի այցելուները
Ինչպես Աշոտը վիետնամցիներին սովորեցրեց տոլմա ուտել. հայկական ռեստորան Նյաչանգում - Sputnik Արմենիա
Վիետնամում հայկական ռեստորանի այցելուները

Երբեմն ռեստորան եկող հյուրերի թվում նաև հայեր են լինում, իհարկե, հիմնականում նրանք ռուսաստանաբնակ են, գալիս են ու հեռավոր Վիետնամում հայրենիքի կարոտած համն առնում. Աշոտն անգամ թոնիր է կառուցել, որի մեջ լավաշ են թխում, ռեստորանում նաև հայկական թարմ մերած մածուն են մատուցում։

Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը

Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետևում մի խելացի կին է կանգնած։ Աշոտին ռեստորանի գործում շատ է օգնում կինը, նա հետևում է քաղցրավենիքների պատրաստմանը։ Հրուշակագործը եգիպտացի է, բայց արևելյան քաղցրավենիքից բացի պատրաստում են նաև հայկական և Հայաստանում շատ սիրված թխվածքներ՝ գաթա, «Նապոլեոն», «Միկադո» և այլն։ Ռեստորանում խոհարարական բազմազանություն է, բացի եգիպտացի հրուշակագործից, աշխատում են վեց վիետնամցի խոհարար և երկու հայ։ Նրանք Աշոտի և նրա ընտանիքի նման մշտական բնակություն չեն հաստատել, գալիս են միայն աշխատելու։

Ахджкаберд. Армения - Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկները հիացած են. Հայաստանի հիասքանչ, սակայն քիչ ծանոթ 5 լավագույն վայրերը

Հիմա խոհարարներից մեկը Հայաստանում է, բայց նրա բացակայությունից գործը չի տուժում. Աշոտն է ստանձնել նրա դերը։ Ըստ նրա՝ ինչ-որ գործում հաջողելու համար կարևոր է դրա բոլոր կողմերին տիրապետելը։ Այդպես ռեստորանի սեփականատեր Աշոտն ամեն օր շուկա է գնում, օրվա գնումները կատարում։ Հիացմունքով պատմում է Վիետնամի հացամթերքի մասին՝ ձկների, խխունջների, խեցգետինների և այլ ծովաբնակների մասին. այնպիսի համեղ ընտրություն կա, որ աշխարհի մեկ այլ երկրում դժվար թե գտնվի։

Աշոտն ու իր ընտանիքը Վիետնամի կյանքին սովորել են, կրտսեր տղան մանկապարտեզ է հաճախում, վիետնամերեն խոսում, տղան սովորում է Հանոյում՝ ռուսական դպրոցում։ Կապ են պահում Վիետնամի տարբեր քաղաքներում ապրող հայերի հետ։ Աշոտը հպարտությամբ է պատմում, որ այստեղ իր ճանաչած գրեթե բոլոր հայերն իրենց ոլորտում հաջողությունների են հասել, անուն ու հեղինակություն վաստակել.

«Մի երիտասարդ տղա կա, պատկերացնում եք՝ 28 տարեկանում դարձել է միջազգային ավիաուղիների հրամանատար օդաչուն, շատերը կան, որ հաջողակ բիզնես են վարում, բոլորս իրար հետ կապ ենք պահում»,- ասում է Աշոտը։

Այս աշխարհում ամենակարևորն ընտանիքն է, հենց ընտանիքի համար էլ Աշոտը մեկնեց երկրից։ Խոստովանում է, որ ստիպված էր երեք տարբեր վայրերում աշխատել, որպեսզի ապահովեր ընտանիքին, երեխաներին լավ կրթություն ու ապագա տար։ «Վերադառնալու՞ եք Հայաստան» հարցիս ի պատասխան Աշոտն ասում է, որ իր տունը Հայաստանում է, չի վաճառել բնակարանը, մտքով չի էլ անցնում, պարզապես փակել է դուռն ու դուրս եկել, բայց ի վերջո, իհարկե, վերադառնալու է։

Առայժմ վիետնամցիներն ու աշխարհի տարբեր կողմերից Նյաչանգ եկող զբոսաշրջիկները հյուրընկալվելու են «Հայաստանում՝ Աշոտի մոտ», բացահայտելու հայկական խոհանոցի համն ու բույրը և անգամ օտար հողում վայելելու հայկական հյուրընկալությունը։

Ի՞նչ ուտել, բացի մողեսներից և միջատներից․ խորհուրդներ Վիետնամ այցելողների համար

Լրահոս
0