Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն

© Sputnik / StringerРазбитое окно в здании администрации города Веди
Разбитое окно в здании администрации города Веди - Sputnik Արմենիա
Վեդիի քաղաքապետարանի հարևանությամբ բնակվող մարդիկ պայթյունի ձայնը լսել են, բայց կարծել են, որ հրավառություն է։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Քաղաքապետարանի շենքում ժամանակավոր ապաստան ստացած տղամարդը գիշերը նռնակ է նետել շենքի ներսում և պայթեցրել ՔԿԱԳ-ի գրասենյակը:

Джермук - Sputnik Արմենիա
Անհետ կորած 51-ամյա երաժշտի դին հայտնաբերել են Չարենցավանի ջրամբարում

Այս պահին մեծ թվով ոստիկաններ գտնվում են Վեդիի քաղաքապետարանի շենքում։ Ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, պայթյունը որոտացել է քաղաքապետարանի շենքում գտնվող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում։

Մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանները Վեդիի կենտրոնական հրապարակից մի տղամարդու են բերման ենթարկել. վերջինս կասկածվում է նռնակը նետելու մեջ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տղամարդուն քաղաքապետարանը ժամանակավոր ապաստան է տվել հենց քաղաքապետարանի շենքում։ Նա հաճախ եղել է ալկոհոլ ազդեցության տակ և ոչ սրտացավ վերաբերմունք դրսևորել իրեն հատկացված սենյակի նկատմամբ։

© Sputnik / StringerՊայթյուն Վեդիի քաղաքապետարանում
Պայթյուն  Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն - Sputnik Արմենիա
Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում

Այդ պատճառով շենքի պարետը պահանջել է, որ նա լքի տարածքը։ Ենթադրվում է, որ տղամարդը վրդովվել է պարետի պահանջից և ի նշան բողոքի՝ գիշերը նռնակով պայթեցրել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակն ու հեռացել շենքից։ Վեդիի քաղաքապետարանի հարևանությամբ բնակվող մարդիկ պայթյունի ձայնը լսել են, բայց կարծել են, որ հրավառություն է։

© Sputnik / StringerՊայթյուն Վեդիի քաղաքապետարանում
Պայթյուն  Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն - Sputnik Արմենիա
Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала