Հնչել է կրակոց. ավազակային հարձակում «Հայբիզնեսբանկի» վրա

© Sputnik / Mikael GabrielyanПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայբիզնեսբանկի» վրա ավազակային հարձակման ժամանակ բանկում նաև երեխա է եղել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։

Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Երևանում սպանություն է տեղի ունեցել

Մեր տեղեկություններով` քիչ առաջ հրազենով զինված տղամարդը ներխուժել է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ, որտեղ հանդիպել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանի և քաղաքացիների դիմադրությանը։

Ոստիկանին հաջողվել է վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում հնչել է կրակոց։ Դեպքի ժամանակ բանկում անչափահաս երեխա է եղել։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Տղամարդը հենց բանկից բերման է ենթարկվել ոստիկանություն։

Լրահոս
0