Արցախը նոր ոստիկանապետ ու արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն ունի

© Photo : official siteof the Prime minister of RA / Премьер-министр Армении Никол Пашинян прибыл с рабочим визитом в Карабах (16 июня 2018). Степанакерт
Премьер-министр Армении Никол Пашинян прибыл с рабочим визитом в Карабах (16 июня 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ։

ԵՐԵՎԱՆ, 11 Հունիս — Sputnik. Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в праздничных мероприятиях в Карабахе (9 мая 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Հայաստանի և Արցախի միասնականության վրա ոչ ոք չպիտի կասկածի. Մնացականյան

«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է կառավարության որոշումները, համաձայն որոնց` Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության պետ։ Բացի այդ, Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,–հայտնում են Արցախի նախագահականի աշխատակազմից։

Բակո Սահակյանը մեկ այլ որոշում էլ է ստորագրել և, ըստ այդմ, Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Փաշինյանի «նշանառության տակ». ՀՀ վարչապետին գործընկեր է պետք Արցախի նախագահի պաշտոնում

Հիշեցնենք, որ այսօր Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Նախագահ Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լևոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Լրահոս
0