00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գայթակղիչ առաջարկներ, կիսատ մնացած սեր, նոր հաջողություններ. աստղերն այս շաբաթ հուշում են

© Pixabay / PxhereГороскоп и знаки зодиака
Гороскоп и знаки зодиака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են հուշում և ի՞նչ են խոստանում աստղերն այս շաբաթ։ Sputnik Արմենիան ներկայացնում է 12 նշանների տակ ծնվածների նախազգուշական տեսությունը ընթացիկ շաբաթվա համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հունիսի 10-16-ի համար աստղերը կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչներին հուշում են,որ սիրային հարաբերություններն առաջին հորիզոնական մղեն, հետագայում բարդություններից խուսափելու համար , շաբաթը հաջող է նաև նոր բիզնես սկսելու համար։                

ԽՈՅ

Խոյերի համար շաբաթվա սկզբում  սիրային  և բարեկամական հարաբերությունները  կլինեն առաջին  տեղում ։ Մեծ հնարավորություններ  կան ստեղծված իրավիճակը շտկելու համար, քանի որ առջևում դժվարին  ժամանակներ են սպասվում ։ Պետք չէ ստեղծված իրավիճակը դարձնել դրամատիկ և սխալ որոշումներ կայացնել, դրանք  միայն ժամանակավոր լուծում կտան խնդրին, այլ ոչ թե հիմնավոր։

Лилит Ованнисян - Sputnik Արմենիա
«Թարսի պես օրերն այնքան արագ են թռչում»․ Լիլիթ Հովհաննիսյանը կարճ ժամանակով եկել է Երևան

Շաբաթվա վերջը կնշանավորվի նրանով, որ բավականին  գայթակղիչ առաջարկ կստանաք: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որքան գայթակղիչ կլինի առաջարկը, փորձեք բացառապես սեփական միջոցներով լուծել Ձեր խնդիրը ։ Աստղերը հուշում են  հեռու մնալ կասկածելի ձեռնարկներից կամ հետաձգել կարևոր հարցերի  որոշումը հաջորդ շաբաթ:

ՑՈՒԼ

Այս շաբաթ Ցլերը  պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն բացառապես իրականանալի  միջոցառումների վրա` թողնելով դժվար ու կասկածելի հարցերը հետոյին: Ի վերջո, մենք բոլորս գիտենք, որ, չնայած բոլոր ջանքերին, պարզապես չենք կարող պատասխանատվություն կրել ուրիշների գործողությունների համար, քանի որ յուրաքանչյուր ոք գործում է ինքնուրույն՝ հենվելով սեփական դատողությունների վրա :

Շաբաթվա վերջում Ցլերին փոքրիկ անակնկալ է սպասվում  , քանի որ նախկինում հետաձգված ֆինանսական և  այլ արժեքավոր հարցեր լուծում կստանան կամ դրանց լուծման հստակ ժամկետներ կսահմանվեն: Ավելին, եթե աշխատանքային օրվանից հետո Ձեզ ակտիվ եք զգում, ապա կտրվի հնարավորություն Ձեր  տաղանդներն ու ունակությունները բացահայտելու համար : Ոչինչ չի խանգարի Ձեզ անել այն, ինչը  վաղուց էիք երազում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հավանաբար, նախորդ  բոլոր դժվարությունները հաղթահարելու փորձն այս շաբաթ Երկվորյակներին կտրվի  վեցերորդ զգայարանով, ինչը թույլ կտա տեսնել սեփական շահերն այնտեղ, որտեղ ուրիշները միայն խնդիրներ են տեսնում։  Ցանկացած նախաձեռնություն կպսակվի հաջողությամբ։ Անպայման պետք է օգտվել այդ հնարավորությունից ,քանի որ բազում չլուծված խնդիրներ կան։

Ивета Мукучян прибыла в Армению - Sputnik Արմենիա
Իվետա Մուկուչյանը կրքոտ լուսանկար է հրապարակել. նա արևայրուքի սեզոնը հայտարարում է բացված

Շաբաթվա սկզբի հաջողությունը շաբաթվա վերջում կարող է փոխարինվել անորոշությամբ ՝ ղեկավարության կամ սիրելիի հետ հարաբերություններում։ Երկվորյակները կհայտնաբերեն, որ ամեն ինչի մեղավորը այն մարդիկ են, ովքեր ուզում են  վայելել ուրիշի աշխատանքի պտուղները։ Լավ կլինի այս ժամանակահատվածում մերժել իրենց շրջապատի անցանկալի մարդկանց, չկիսել իրենց աշխատանքի պտուղները ոչ մեկի հետ։ Ձեր հաջողություններն ու անհաջողությունները պատկանում են միայն Ձեզ:

ԽԵՑԳԵՏԻՆ

Խեցգետիններին այս շաբաթ բիզնեսի ոլորտում տոկունություն և կամքի դրսևորում է անհրաժեշտ։ Գուցե մեկ ամսվա աշխատանքը ստիպված լինեք մեկ շաբաթում իրականացնել: Ընդհանուր առմամբ այս ժամանակաշրջանն ավելի բարենպաստ է, պետք չէ շտապ եզրակացություններ անել և սխալ որոշումներ կայացնել: Լավագույնը, որ կարող են անել խեցգետինները, օգտվել աշխատանքային  պարտականությունների ճիշտ բաշխումից  և, անկասկած, ընդունել հարազատ  մարդկանց օգնությունը:

Սիրային հարցերում լուրջ մտահոգություններ չկան: Ձեզ շրջապատող մարդիկ հակված են օգնել և կատարել առաջադրանքները սեղմ ժամկետներում:

ԱՌՅՈՒԾ

Եթե կարծում եք, որ Ձեր պահապան  հրեշտակը թողել է ձեզ, ապա սխալվում եք: Առաջիկա շաբաթն այնքան նպաստավոր կլինի, որ Ձեզ չի լքի այն զգացումը, որ այդ դրական իրադարձությունները, կարծես թե, Ձեզ հետ չեն կատարվում : Դուք կունենաք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները՝ ճիշտ  ընտրություն կատարելու համար:

Անկախ նրանից, թե ինչ հարցեր կլուծեք այս ժամանակահատվածում, աստղերը  խորհուրդ են տալիս  առաջ շարժվել և որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական շահերից:

Сирушо и Левон Коарян - Sputnik Արմենիա
Սիրուշոն և Լևոն Քոչարյանը նշել են ամուսնության 10 տարին. լուսանկար

Ինչ էլ որ տեղի ունենա այս շաբաթ, հիշեք, որ Դուք այն եք, ինչ կաք, իհարկե, արժե դեպի լավը փոխվել, սակայն պետք չէ ապրել ուրիշների կարծիքով, որոնք ոչ մի աղերս չունեն Ձեր անձի հետ ։Եթե Ձեր կյանքում վիճակված են  փոփոխություններ, ապա Ձեզ անհրաժեշտ է մշակել  սեփական ռազմավարությունը:

ԿՈՒՅՍ

Առաջիկա շաբաթը Կույսերի կտա նոր հնարավորություններ ` ավելի լավ ապագայի և բիզնեսում հաջողության հասնելու  համար: Դուք Ձեզ համար անսպասելի կհասկանաք, որ ժամանակին կային հարցեր, որոնց պատասխաններ գտնելը շատ դժվար էր, սակայն հիմա, առանց որևէ ջանք գործադրելու, կգտնենք հանճարեղ լուծումներ։ Որպես շաբաթվա հաջող սկզբի շարունակություն, Դուք կստանաք բավականին գայթակղիչ  առաջարկ, որը Ձեզ անակնկալի կբերի:

Միայնակ Կույսերը շաբաթվա վերջին կունենան նոր և հաճելի ծանոթություն, որը կարող է ընդհատվել որոշ ժամանակով. սակայն նա կրկին կհայտնվի և Ձեր հարաբերությունները կամրապնդվեն։

Ընտանեկան հարաբերությունները կարող են դժվար ժամանակներ ապրել, բայց Ձեր գաղափարներից մեկը` միտված ընտանիքի ամրապնդմանը, կիրագործվի։ Փոխհարաբերություններին ամրություն տալու համար, ստիպված կլինեք լուծել խորքային հարցեր, կմշակեք առավել արդյունավետ ռազմավարություն:

ԿՇԵՌՔ

Շաբաթվա սկզբին Կշեռքները պետք է խուսափեն ուժ կիրառելուց կամ ուրիշների վրա ճնշում գործադրելուց, որպեսզի չոտնահարեն իրենց սեփական շահերը: Լավագույն լուծումը կլինի իրավիճակին չմիջամտելու քաղաքականություն վարելը: Մի պահ վերլուծեք ստացված տեղեկությունները, այնուհետև կազմեք հետագա գործողությունների ծրագիր:

ԲառCode: Լևոն Քոչարյան - Sputnik Արմենիա
«Այդքան վատ չէ, ինչքան թվում է». հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ

Այն Կշեռքները, որոնք ունեն պարտավորություններ, կապված ինտիմ հարաբերությունների հետ, պետք է վերանայեն իրենց որոշումները: Այդ պարտավորությունները խոչընդոտում են Ձեր ինքնազարգացման գործընթացին: Անկախ նրանից, թե ինչ խոստումներ եք տվել՝ դրանք պարզապես խոսքեր են և Դուք հիմա պետք է որոշեք կա՛մ մնալ և շարունակել ձևացնել, կա՛մ մոռանալ խոստումները և բաժանվել։

ԿԱՐԻՃ

Փորձեք ուշադրություն դարձնել առաջին հայացքից տարօրինակ թվացող գաղափարներին: Ամենայն հավանականությամբ, նման նորամուծությունը դրական կանդրադառնա  Ձեր բիզնեսի վրա:

Առանց պլանի մի գործեք, քանի որ օգնության կարիք եք զգալու։ Այս շաբաթ հնարավոր է պաշտոնի բարձրացում ունենաք կամ հավելավճար ստանաք։

Շաբաթվա վերջին բացառված չեն նոր, հետաքրքիր հանդիպումները ՝ բազմախոստում շարունակությամբ, միայն թե բնական եղեք, մի խաղացեք ։

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Եթե շաբաթվա սկզբում Դուք դեռ մտածելու եք, թե ինչու է խորհրդավոր անձը չափից ավելի ուշադրություն  դարձնում Ձեզ, ապա շուտով Դուք կստանաք նրա կողմից պատասխան, սակայն ճշմարտությունը շատ ավելի ռոմանտիկ կլինի, քան ցանկանում եք:  Ընդհանուր առմամբ, մոլորակների ներկայիս դիրքը ենթադրում է, որ ձեր կյանքի ընթացքում կատարվող գրեթե ամեն ինչ կփոխվի 180 աստիճանով, մինչ օրս թաքնված պատասխանները կբացահայտվեն: Թաքնված գաղտնիքները կլինեն Ձեզ հասանելի:

Прибытие Ким Кардашьян на гала-концерт LACMA Art + Film (1 ноября 2014). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը

Չնայած տեղի ունեցող գործընթացների մասին հստակ պատկերացումներին, անձնական շահերը կտուժեն, Ձեզ անգամ ամենամոտ մարդիկ, չեն հասկանա: Հնարավոր է, որ Ձեր ազնիվ մտադրություններն անգամ ճիշտ չդիտարկվեն: Ամեն դեպքում, նույնիսկ անհուսալի իրավիճակում միշտ ելք կա, այնպես որ լայն ժպտացեք, ուշադիր լսեք թե Ձեզ ինչ կասեն, նաև հետևեք, որ Ձեր խոսքը հասկանան այնպես, ինչպես Դուք նկատի եք ունեցել:

ԱՅԾԵՂՋՈՒՐ

Շաբաթվա սկզբին Այծեղջյուրները վերջնականապես կհամոզվեն, որ ճիշտ ճանապարհ են ընտրել, ամեն ինչ կընթանա նախօրոք որոշված պլանով։ Պետք չէ ճանապարհի կեսին կանգնել և սպասել, որ հաջողությունը Ձեզ ժպտա, վաղվա հաջողությունը կախված կլինի միմիայն Ձեր ակտիվ և հաշվարկված գործողություններից:

Շաբաթվա սկզբին՝  ճիշտ  գործողություններից հետո,  կարող եք հանգիստ շունչ քաշել, քանզի շաբաթվա վերջում կվայելեք հաջողության և հաղթանակի բերկրանքը։ Դուք արդեն գիտեք ձեր արժեքը, և կարող եք պլանավորել արժանի հանգիստ, չէ որ Դուք դա վաստակել եք։

ՋՐՀՈՍ

Հավանաբար, Ձեր ունակություններից  այնքան էլ գոհ չեք և ափսոսում եք, որ ժամանակին ուշադրություն չեք դարձրել, որպեսզի այսօր ունենաք այն ամենն ինչ անհրաժեշտ է Ձեզ ,  բայց ոչ ոք ձեզնից չի վերցրել սխալներն ուղղելու Ձեր  իրավունքը: Դուք ունեք բոլոր հնարավոր ռեսուրսները Ձեր նպատակներին հասնելու համար։ Պարզապես լավատես եղեք։

Гарик Мартиросян и Жанна Левина на красной дорожке Comedy Club (15 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Գարիկի մայրը եկել է». Ժաննա Լևինան գործի է դրել սկեսրոջը. տեսանյութ

Ընթացիկ շաբաթն այնքան էլ  նպաստավոր չէ  նոր գործ սկսելու համար, սակայն պետք է խոստովանեք, որ Ձեր գլխում միշտ մի քանի ծրագրեր կան, և եթե նրանցից մեկը չի աշխատում, պետք է փորձել հաջորդը: Ի վերջո, հաջողության հասնելու համար, պարտադիր չէ հիթ շքերթի առաջին հորիզոնականում լինել, պարզապես պետք է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել և թույլ չտալ, որպեսզի սկսնակները զբաղեցնեն Ձեր տեղը:

ՁԿՆԵՐ

Մարդկանց համոզելու ունակությունը ևս մեկ անգամ Ձեզ կզարմացնի, քանի որ դա արվեստ է, որին Դուք տիրապետում եք։ Ձեր ընկերները դրական կարձագանքեն Ձեր քայլերի հաջորդականությանը։ Առաջիկա  օրերին Դուք կունենաք մեծ հնարավորություններ Ձեր ունակություններն օգտագործելու համար:

Շաբաթվա կեսերին Ձեր անձնական շահերը կլինեն առաջին տեղում: Ապրեք ձեր անձնական կյանքով, ընտրեք Ձեր եզակի ճանապարհը: Ի վերջո, Դուք կարող եք շատ ժամանակ և էներգիա նվիրել, փորձելով օգնել այլ մարդկանց իրենց  խնդիրները լուծելու կամ  Ձեր սիրելի մարդկանց ճիշտ ճանապարհ ցույց տալու համար,  սակայն վաղ թե ուշ կզգաք, որ շատ հարցերի լուծումներ դուրս են Ձեր իրավասությունից: Ապրեք Ձեզ համար և թույլ տվեք, որ ուրիշներն ընտրեն իրենց ճանապարհը:

Լրահոս
0