00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի և մյուսների գործով դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը ՍԴ-ն երկարաձգել է

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на заседании суда по делу "1 марта" (13 мая 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոչարյանի և մյուսների գործով դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է` լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՍԴ–ից։

«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է` լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ Դիմումի ուսումնասիրության համար սահմանվել է ժամկետ մինչև 2019–ի հուլիսի 9-ը»,–հայտնեցին ՍԴ–ից։

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՍԴ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործին առնչվող մի շարք հարցերի պատասխաններ ստանալու։ Մեզ պատասխանել են, որ դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է ՍԴ աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներով։ Հայտնել էին նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը ՍԴ է մուտքագրվել մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին:

Մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել ՍԴ:

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշել էր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Նազիկ Ամիրյանին թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն. պաշտպան

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Դատավարությունը մեկնարկել էր մայիսի 13-ին։

Լրահոս
0