Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից

© Sputnik / Aram Nersesyan / Артак Зейналян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
Артак Зейналян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նունե Խաչատրյանն արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում է 2017–ի օգոստոսի 31–ից։

ԵՐԵՎԱՆ, 12 Հունիս — Sputnik. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ կառավարության պաշտոնական էջից։

Министр юстиции Артак Зейналян на пресс-конференции (29 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նախագահը ստորագրեց Արտակ Զեյնալյանի հրաժարականի դիմումը

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,–նշված է վարչապետի որոշման մեջ։

Ի դեպ, Նունե Խաչատրյանը 2002-ից մինչև 2013 զբաղեցրել է արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար աշխատած շրջանում եղել նրա տեղակալը։

Նունե Խաչատրյանն արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում է 2017–ի օգոստոսի 31–ից։

Լրահոս
0