Հայաստանում 15 տարեկան աղջիկ է կորել

© Pixabay / kaboompics / Девочка с длинными волосами
Девочка с длинными волосами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
10-րդ դասարանում սովորող աղջիկը գործով գնացել է Աբովյան քաղաք ու տուն չի վերադարձել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այս գիշերվանից Կոտայքի ոստիկանները որոնում են Մայակովսկի գյուղում ապրող 15-ամյա մի աղջկա։

Գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում սովորող աղջիկը երեկ գործով գնացել է Աբովյան քաղաք ու տուն չի վերադարձել։ Ծնողները, հարազատները պարբերաբար զանգահարել են նրան, բայց զանգերն անպատասխան են մնացել։

Մի քանի ժամ անց աղջկա հեռախոսն անհասանելի է դարձել, հարազատներն էլ դիմել են իրավապահների օգնությանը։

Այժմ համատեղ աշխատանք է տարվում րոպե առաջ աղջկան գտնելու համար։ Այլ նորություններ մեզ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

Լրահոս
0