ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել ՌԴ–ում կուտակած պարտքերի մասին տեղեկությունը

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցПользователь у компьютера
Пользователь у компьютера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում կուտակած պարտքերի պատճառով ՀՀ քաղաքացիներին, հնարավոր է, թույլ չտան մուտք գործել Ռուսաստան։ Դրանից խուսափելու համար պարտքերը կարելի է ստուգել օնլայն տարբերակով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն ռեժիմով կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու հետևանքով առաջացած պարտքի առկայությունը: Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Центр содействия мигрантам. Россия - Sputnik Արմենիա
Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ կվճարի

Այն, ի դեպ, կարող է հիմք հանդիսանալ նշված քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելելու համար:

ՀՀ քաղաքացիներն իրենց կատարած գործարքների հետևանքով առաջացած մաքսային վճարների և վարչական տույժերի հնարավոր պարտքերի մասին տեղեկությունը կարող են ստուգել կայքէջում՝ հետևյալ հղմամբ:

Անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս
0