Բակո Սահակյանն ու Հայկ Մարությանը հանդիպել են. ի՞նչ է եղել քննարկման առանցքում

© Photo : official site of the President of ArtsakhВстреча мэра Еревана Айка Марутяна и президента Карабаха Бако Саакяна (13 июня 2019). Степанакерт
Встреча мэра Еревана Айка Марутяна и президента Карабаха Бако Саакяна (13 июня 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեւանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Երևանի և Ստեփանակերտի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը:

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս
0