Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չկա. ինչո՞ւ են խոզերը սատկել Սյունիքում

© Sputnik / Александр Кондратюк / Անցնել մեդիապահոցСвиньи
Свиньи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՍԱՊԾ–ն անասնաբուծական տնտեսություններին խորհուրդ է տալիս միայն որակյալ կեր տալ կենդանիներին։ Ծառայության մամուլի քարտուղարը վստահեցնում է, որ վաճառակետերում աֆրիկյան ժանտախտով վարակված միս չկա։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Սյունիքի մարզում խոզերի անկման պատճառը եղել է ոչ թե աֆրիկյան ժանտախտը, այլ, ամենայն հավանականությամբ, վարակված կերը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարոն Մարության, գուցե անցնենք մաքրությա՞ն, քանի դեռ թռչող կոկորդիլոսները վրա չեն տվել

Հիշեցնենք` Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում ավելի քան 200 խոզ է սատկել, որոնց մոտ աֆրիկյան ժանտախտի ախտանշաններ են նկատվել։

«Փորձաքննությունը չի հաստատել անկած կենդանիների մոտ աֆրիկյան ժանտախտի վիրուսի առկայությունը։ Դրանք անաէրոբ վարակներ էին, ինչպես նաև սալմոնելոզ։ Ամենայն հավանականությամբ, վարակումը տեղի է ունեցել կերի միջոցով», – ասաց նա։

Հարությունյանը անասնաբուծական տնտեսություններին խորհուրդ տվեց միայն որակյալ կեր տալ կենդանիներին, ինչպես նաև ցրեց խանութներում վարակված միս հայտնվելու մտավախությունները. նրա խոսքով` հիվանդ կենդանիները սատկել են մինչև մորթը, այնպես որ միսը հաստատ չի հասել խանութներ ու վաճառակետեր։

Հայաստանում աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը պաշտոնապես գրանցվել է 2011թ–ին։ Դրանից հետո որևէ դեպք պաշտոնապես չի հաստատվել, թեև խոզերի անկման դեպքեր` այլ վարակիչ հիվանդություններից, գրանցվել են. անցյալ տարի` Տավուշի մարզում, այս տարի` Սյունիքում։

Լրահոս
0