Ինչ է`հայկական կողմը հավատարմության երդումը պահողի կոչո՞ւմ ունի. Արծրուն Հովհաննիսյան

© Sputnik / Asatur Yesayants / Арцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արծրուն Հովհաննիսյանը խոսել է հակառակորդի կրակոցներից հունիսի 1–ին մեր զինծառայողի մահվան համար իրականացված պատժիչ գործողությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Եթե երկու կողմ պայմանավորվում են իրար վրա չկրակել, ու հակառակորդը խախտում է այդ խոստումը, մյուս կողմն այդ դեպքում ի՞նչ պետք է անի։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հարցադրմամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Министр обороны Давид Тоноян у могилы Неизвестного солдата в парке Победы (9 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայկական անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի ողջ երկայնքով. Տոնոյան

«Հայկական կողմն ի՞նչ է` հավատարմության երդումը մշտական պահողի կոչո՞ւմ ունի, իսկ ադրբեջանական կողմը` պայմանավորվածությունը մշտական խախտողի՞։ Նման իրավունք ոչ ոք ոչ մեկին չի տվել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրերս Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրառում էր կատարել` նշելով, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակոցներից հունիսի 1–ին զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան համար «պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, որոնք բարձր որակով են կատարել առաջադրանքը»։

Լրահոս
0