Ողբերգական վրաերթ Երևանում. բուժկենտրոնի ճանապարհին տուժածը մահացել է

© Sputnik / StringerНаезд с летальным исходом на проспекте Адмирала Исакова (3 апреля 2019). Еревaн
Наезд с летальным исходом на проспекте Адмирала Исакова (3 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդը չի լքել դեպքի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Րոպեներ առաջ սարսափելի ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքում։

Улица Теряна закрыта из-за строящейся под ней парковки - Sputnik Արմենիա
Սարսափելի դեպք Երևանում. ծնողներին ու եղբորը կորցրած երիտասարդ տղան ինքնասպան է եղել

Արաբկիր վարչական շրջանում գտնվող Հովսեփ Էմինի և Վաղարշյան փողոցների հատման մասում «Ֆորդ Տրանզիտ»  ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 55 տարեկան կնոջ, որի անձն այս պահին հայտնի չէ։

Վարորդը չի լքել վթարի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել գիտակցությունը կորցրած կնոջը։

Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության մեքենայի մեջ մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։

Այս պահին դեպքի վայրում իրենց աշխատանքն են կատարում քննչական կոմիտեի և ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Լրահոս
0