Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով

© Sputnik / Anna VardanyanՀամահայկական խաղերի պատվիարկությունն այցելեց Գևորգ Չաուշի գերեզմանին
Համահայկական խաղերի պատվիարկությունն այցելեց Գևորգ Չաուշի գերեզմանին - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջարկ եղավ Երևան,Վան, Գյումրի, Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Արևմտյան Հայաստանի այցի ընթացքում այցելել է նաև Մուշ և Անի քաղաքներ:

Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելել են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս, ֆիդայի Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված Համահայկական ամառային 7–րդ խաղերի ջահը հասցրել հայ ֆիդայապետին, ստացել նրա օրհնությունը ու ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

© Sputnik / Anna VardanyanԳևորգ Չաուշի գերեզմանը
Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով - Sputnik Արմենիա
Գևորգ Չաուշի գերեզմանը

Պատվիրակությանը ընդունել է Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան:

«Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասել է նա։

Երևան-Վան ուղիղ չվերթ - Sputnik Արմենիա
Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է: Նա Մուշի քաղաքապետին է հանձնել Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը:

Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր են նետել Արածանի գետ՝ հարգանքի տուրք մատուցելով Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին:

Անին՝ Հայոց հինավուրց մայրաքաղաքը, գրկաբաց  և սիրով է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։

Հայոց Բագրատունիների հինավուրց մայրաքաղաքն` իր հզոր պարիսպներով, փառավոր անցյալով, նոր շունչ ու հոգի տվեց պատվիրակության անդամներին, որոնք  մեր հպարտության  և հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտ պետք է հասցնեն համահայկական խաղերի ջահը:

© Sputnik / Anna VardanyanՍուլուխի կամուրջ
Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով - Sputnik Արմենիա
Սուլուխի կամուրջ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանի խոսքով`նաև սպորտի միջոցով համախմբվում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը:

Հայկական հինավուրց Կարսի ամրոցից ներքև հին հայկական թաղամաս կա, որից աննկարագրելի հայկականություն է հորդում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանն ընդունեցին Կարսի քաղաքապետները:

© Sputnik / Anna VardanyanԿարս
Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով - Sputnik Արմենիա
Կարս

Իշխան Զաքարյանն առաջարկեց Երևան, Վան, Գյումրի, Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Քաղաքապետերը ողջունեցին առաջարկը` պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձան նաև մշակութային կապերին:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

 

Լրահոս
0