Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Հրազդանում

© Sputnik / Armine Alexanyan / Город Раздан
Город Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկրաշարժի ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

ԵՐԵՎԱՆ, 14 Հունիս — Sputnik. Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Спасатели эвакуировали сотрудников министерств из правительственного здания (14 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ–ում աճել է արտակարգ պատահարների թիվը. սեզոնը չբացված` արդեն 5 մարդ է խեղդվել

«Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780 աշխարհագրական կոորդինատներով երկրաշարժ։ Այն գրանցվել է Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք հատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ երկրաշարժի օջախի 10 կմ խորությամբ է եղել, իսկ ուժգնությունը` 2.5 մագնիտուդ։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Սողանքի դեպքում Երևանում թունաքիմիկատների աղետ կլինի. Լիլիկ Սիմոնյան

Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Հրազդան քաղաքում։

Լրահոս
0