Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խաչատրյան․«Վրացական երկաթուղին դարձել է հայաստանյան մենաշնորհներին հովանավորող կառույց»

© Sputnik / Asatur Yesayants / Ваагн Хачатрян
Ваагн Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բենզինի շուկայում խոշոր խաղացնողները չեն թողնում, որ հայկական շուկա մտնի նոր խաղացող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Վահագն Խաչատրյան․ «Վրացական երկաթուղին դարձել է հայստանյան մենաշնորհներին հովանավորող կառույց»

Հայաստան բենզին այս պահին ներկրվում է հիմնականում  Ռուսաստանից։ Շուկայի 90 տոկոսը Ռուսական «Ռոսնեֆտի» բենզինն է։ Բենզինի խոշոր ներկրողները երկու ընկերություններ են։ Բենզինը Հայաստան է հասնում վրացական Փոթիով։

«Ընդհանարապես, այս գործում վրացական երկաթուղին շատ բացասական դեր ունի, ինքը կարծեք, հայաստանյան մենաշնորհային ընկերությունների համար  դարձել է հովանավորող կառույց»։

Մենաշնորհ դիրք ունեցող ընկերությունները, որպեսզի կարողանան շուկայում մնալ, ոչ մրցակցային  դիրքորոշումներ են դրսևորում, ինչի արդյունքում շարունակում են գերշահույթ ստանալ։ 

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը  հանձնարարել էր ուսումնասիրել բենզինի և գազի շուկաները․եթե իրավական խոչընդոտներ չկան շուկա մուտք գործելու համար, ինչու նոր խաղացողներ, նոր տնտեսվարողներ չեն հայտնվում շուկայում:

Լրահոս
0