Արտակարգ դեպք «Նուբարաշենում». իրանցի կալանավորին կախված են հայտնաբերել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նրա դին հայտնաբերվել է զբոսանքի համար նախատեսված վայրում՝ ճաղավանդակներից սավանով կախված:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կախված անձը Իրանի Իսլամական Հանրապետության 57-ամյա քաղաքացի է:

Дом в селе Вохчаберд, Котайк - Sputnik Արմենիա
Արտառոց դեպք Հայաստանում. դստեր աչքի առաջ դանակով հարվածել է իր կրծքավանդակին

Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա դին հայտնաբերվել է զբոսանքի համար նախատեսված վայրում՝ ճաղավանդակներից սավանով կախված: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել:

Մեր տեղեկություններով՝ նա անազատության մեջ էր նախորդ տարվա ամառվանից և մեղադրվում էր ապօրինի թմրաշրջանառություն կատարելու մեջ:

Այլ տեղեկություններ այս պահին հայտնի չեն:

Լրահոս
0