Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը. լուսանկարներ

© Photo : Համահայական խաղերի համաշխարհայն կոմիտեԱրթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում
Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջին ջահը վառվել էր Արևմտյան Հայաստանում, երրորդը պիտի վառվի Արցախում, իսկ վերջում երեք ջահերը միանալու են ու խորհրդանշեն Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամբողջությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական խաղերի ջահը: Այս մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։

Երեկ` հունիսի 16-ին, ջահը վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:

Ջահի հետ փոխանցվեց հայոց հզոր թագավորների պատգամը՝ այն է.«Շենացնենք երկիրը՝ ի հեճուկս թշնամիների: Հաղթահարենք յուրաքանչյուր փորձություն, որ այլևս չկրկնվի անցյալը»:

Խոր Վիրապը մարդաշատ էր: Հանդիսավոր արարողությամբ հիացող մարդիկ, որոնց մեջ նաև արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն էին և օտարերկրյա հյուրեր, երեխաներ, տպավորված էին:

Ժողովրդի այսպիսի արձագանքը ևս մեկ անգամ հաստատում է՝ Համահայկական խաղերի առաքելեւթյունն առավել քան նպատակին է ծառայում. միասնության, սիրո և ուժի սերմանում և դրսևորում է սա:

© Photo : Համահայական խաղերի համաշխարհայն կոմիտեԱրթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը
Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը - Sputnik Արմենիա
1/3
Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը
© Photo : Համահայական խաղերի համաշխարհայն կոմիտեԱրթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը
Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը - Sputnik Արմենիա
2/3

3/3

Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով

Նշենք, որ նախատեսված է Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է վառել: Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվեց այստեղ՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Լրահոս
0