«Նա ամուսնացավ». Հենրիխ Մխիթարյանը հրապարակեց հարսանեկան լուսանկարը

© Photo : Facebook / Henrikh MkhitaryanГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մխիթարյանը ցույց տվեց հարսնացուին։ Նրանք ամուսնացել են Սուրբ Ղազար կղզում։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթթի Վարդանյանի հետ հրապարակել է իրենց հարսանյաց լուսանկարը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Իտալիայում։

View this post on Instagram

Marry me and stay with me forever❤️ #Betty&Henrikh #Wedding #Love

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

«Ամուսնացիր ինձ հետ և եղիր ինձ հետ միշտ», – լուսանկարին կից գրել է ֆուտբոլիստը։

Դատելով գեոլոկացիայից՝ լուսանկարն արվել է հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Սան Լացցարո դելի Արմենի կամ Սուրբ Ղազար կղզում։

Լուսանկարում Բեթթին շքեղ սպիտակ զգեստով է, իսկ Մխիթարյանը սև սմոքինգով  և թիթեռնիկ-փողկապով։

© Photo : Instagram / Henrikh MkhitaryanՀենրիխ Մխիթարյանը և Բեթթի Վարդանյանը
«Նա ամուսնացավ». Հենրիխ Մխիթարյանը հրապարակեց հարսանեկան լուսանկարը - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը և Բեթթի Վարդանյանը

Ընդամենը մի քանի րոպեում լուսանկարը մի քանի տասնյակ հազար լայքերի և մեկնաբանությունների է արժանացել։ Մխիթարյանի երկրպագուները շտապում են շնորհավորել նրան. «Շնորհավորում եմ», «Երջանկություն ձեզ», «Կեցցես եղբայր, երջանկություն քեզ», «Միկի, թող Աստված ձեզ պահապան լինի», «Ի սրտե շնորհավորում եմ», «Նա ամուսնացավ»։

Լրահոս
0