00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ափսոսում եմ, որ ընդամենը երկու երեխա ունեմ»․ անկեղծ զրույց Անդրանիկ Հարությունյանի հետ

© Photo : facebookАндраник Арутюнян
Андраник Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ դերասանը շատ է ափսոսում, որ երկու երեխա ունի։ Իր ամենաբնութագրական գիծը համարում է բարությունը և վստահեցնում` 37 տարեկանում ո՛չ ինքն է ինչ–որ մեկին ծեծել, ո՛չ էլ իրեն են ծեծել։ Հիշում է, թե ինչպես ժամանակին իրեն օգնեցին Հայկոն ու Մկոն։

Հայտնի հայերը հաճախ են այս կամ այն առիթով հարցազրույցներ տալիս, բայց քչերն են կարողանում անկեղծանալ։ Դերասան Անդրանիկ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ անկեղծացել է, պատմել իր անցած ճանապարհի, կյանքի դժվարությունների , ոգեշնչման աղբյուրի , հիասթափությունների ու բարության մասին։ Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը։

-Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր դերասանական ուղին։

Հայրենիքիս հանդեպ պարտքս կատարելուց՝ ծառայելուց հետո չգիտեի ինչով զբաղվել, տեղեկացա, որ Կամերային թատրոնում կա ստուդիա, որտեղ հայտարարվել է ընդունելություն։ Ընդունվեցի ու սկսեցի սովորել։ Այդ ընթացքում մանկական ներկայացումներում էի խաղում։ Հետո հասկացա, որ այդ դերերը սրտովս չեն։ Այդ ժամանակ թատրոնի ղեկավարությունն ուսանողներին թույլ չէր տալիս ավելի լուրջ դերեր խաղալ, այսինքն ներգրավվել Կամերային թատրոնի ներկայացումների մեջ։ Իմ առաջին լուրջ դերը եղավ «Անաստվածային կատակերգություն․ Միսս Հայաստան» բեմադրության մեջ։ Որոշ ժամանակ հետո ինձ սկսեցին ներգրավել Կամերային թատրոնի ներկայացումներում։ 2002 թվականից մինչ օրս Կամերային թատրոնում եմ, ու դժվար էլ երբևէ լքեմ այն։ Ժամանակ առ ժամանակ համագործակցում եմ «Բոհեմ», Պարոնյանի ու Ստանիսլավսկու անվան թատրոնների հետ։

- Ձեր հաջողության գրավականը։

- Ամեն ինչ սկսել եմ զրոյից։ Երբ արդեն խաղում էի Կամերային թատրոնի ներկայացումներում, գումարը քիչ էր, անընդհատ մտածում էի` ինչ անեմ, որ տանից գումար չվերցնեմ։ Անգամ բեմի բանվոր եմ աշխատել։ Իմ հաջողության ու ճանաչում ձեռք բերելու ճանապարհը սկսվեց 2003 թվականից, երբ սկսեցի նկարահանվել «Կարգին հաղորդման» սկետչերում։ Այդ ժամանակ ինձ հետ էին նկարահանվում լուսահոգի Հասմիկ Ղարիբյանը` «կարգին Հասոն», և Աշոտ Մելոյանը, որն աշխատում էր տղաների թիմում։ Մենք երեքով երկրորդական կերպարներ էինք։ Ինձ շատ օգնեցին «Կարգին հաղորդման» տղաները՝ Հայկոն ու Մկոն։

- Ունե՞ք խաղացած մի դեր, որը հոգեհարազատ է ձեզ, նման է ձեր էությանը։

-Իմ խաղացած բոլոր դերերն էլ ինձ հոգեհարազատ են, սակայն կա մի դեր, որը կարող եմ առանձնացնել, դա «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացման մեջ Նազարի կերպարն է։ Ներկայացումը բեմադրվել է 1983 թվականին և մինչ օրս էլ ակտուալ է, երևի 100 տարի էլ կլինի պահանջված։

-Ի՞նչ զվարճալի իրավիճակում եք հայտնվել։

Թերևս ամենազվարճալի իրավիճակը, որ հիմա մտաբերում եմ, «Կարգին հաղորդման» սկետչերից մեկի նկարահանման ժամանակ էր, երբ ես և Ռաֆոն պետք է կոտրեինք Հայկոյի ձեռքը, որպեսզի նրան բանակ չտանեին։ Դա օրվա երկրորդ նկարահանումն էր․ դրսում ամառ էր, շոգ, մենք էլ հոգնած էինք ու սոված։ Տանտերերը (որտեղ պետք է նկարահանումն իրականացվեր) տվեցին իրենց համաձայնությունը, որպեսզի մենք մի փոքր հանգստանանք և սնվենք, միայն խնդրեցին նկարահանումը հնարավորինս արագ վերջացնել։ Եկանք տուն, հաց կերանք, աշխատելու ցանկությունը կորավ, ու բոլորս քնեցինք, բնականաբար, նկարահանումը շատ ուշացավ, ու տանտերերը անհանգիստ գալիս–գնում էին, որ տեսնեին գոնե արթնացել ենք։ Անհարմար, բայց զվարճալի իրավիճակ ստացվեց։ Մինչև հիմա էլ հիշում ենք այդ դեպքը և ծիծաղում։

- Մանկության ամենաբարի հիշողությունը։

- Իմ մանկությունն անցել է Դիլիջանում։ Ես շատ չարաճճի երեխա եմ եղել։ Հիշում եմ, որ տատիկիս տան վարագույրն այրել էի, սովորություն ունեի մանրահատակի վրա դանակ խրելու, տնեցիներս վախենում էին անգամ զուգարանում ինձ մենակ թողնել, քանի որ թուղթն այրելու սովորություն ունեի։ Մի՞թե սրանք բարի հիշողություններ են (ծիծաղում է):

Отражение Арама Николяна в инсталляция произведения Параджанова Плачущая Джоконда  - Sputnik Արմենիա
Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

- Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

Ես չափից շատ ազնիվ եմ։ 37 տարեկան եմ, ու այս տարիներին ո՛չ մարդ եմ ծեծել, ո՛չ ինձ են ծեծել, անգամ երկու րոպեով ոստիկանությունում չեմ հայտնվել։ Փորձում եմ արդար լինել, ճիշտ ապրել , բարին քարոզել։

- Ձեր ամենամեծ թերությունը։

—Իմ բարությունն ինձ խանգարում է։ Չափից շատ եմ մարդկանց վստահում։ Իհարկե, որոշ ժամանակ հետո հասկանում եմ, որ դա անիմաստ էր, որովհետև չեմ սիրում կեղծավոր ու շողոքորթ մարդկանց։

-Ինչի՞ց եք վախենում։

-Մահից։

-Ի՞նչ է Ձեզ համար փողը։

-Չեմ ընկնի ձևականությունների հետևից ու չեմ ասի, որ փողը ձեռքի կեղտ է։ Ո՛չ, փողը շատ լավ ու հետաքրքիր բան է, որի օգնությամբ կարողանում ես հասնել նպատակներիդ։

-Ի՞նչի մասին եք մտածում, երբ մենակ եք։

-Մտածում եմ երեխաներիս ապագայի մասին։

-Ի՞նչը կարող է Ձեզ նյարդայնանացնել։

- Վատ եղանակը։

-Ինչի՞ց կարող եք հիասթափվել։

- Եթե ես առավոտյան արթնանամ ու տեսնեմ, որ անձրև է գալիս, կհիասթափվեմ ։ Սիրում եմ պայծառ ու արևոտ օրեր։ Անգամ գիշերները 4-5-ից շուտ չեմ քնում, որպեսզի շուրջս ամեն ինչի ավելի երկար նայեմ, փորձում եմ ամեն ինչ մտապահել` ընկերներիս ժպիտը, ընտանիքս, երեխաներիս առաջին քայլը, առաջին բառը, ծնողներիս, որովհետև գիտակցում եմ, որ գալու է մի ժամանակ, երբ էլ ոչինչ չեմ տեսնելու։

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։

- Իմ ոգեշնչման աղբյուրն իմ երեխաներն են։

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ, որ ընդամենը երկու երեխա ունեմ, որովհետև շատ մեծ չեն ֆինանսական հնարավորություններս, որը ինձ թույլ կտար շատ երեխաներ ունենալ։

- Մարդկանց մեջ ի՞նչը չեք ընդունում։

- Չեմ ընդունում չարությունը, նախանձը։ Կան մարդիկ, որ թույլ չեն տալիս դիմացինը աշխատի։ Երբ իմ մասին բամբասանքներ եմ լսում, նյարդայնանում եմ։ Մտածում եմ` եթե չեք օգնում, ինչի՞ եք խանգարում։ Ես ոչ մեկի օգնության կարիքը չեմ զգում, բայց ինձ մի խանգարեք։

- Ի՞նչ գիրք եք կարդում հիմա։

Представительница Армении на «Евровидение-2016» Ивета Мукучян - Sputnik Արմենիա
Հայաստանից լավ տեղ չկա. Իվետա Մուկուչյանի անկեղծ խոստովանությունը

- Ժամանակի սղության պատճառով երկար տարիներ է` չեմ կարդում։ Այս պահին էլ միաժամանակ երեք ներկայացման եմ պատրաստվում, նաև 1-րոպեանոց երգերի նկարահանումներն են, շուտով կունենանք նաև հումորային նոր առցանց հաղորդում, որը կոչվում է «Էսօր կանք, վաղը չկանք»։

- Ֆիլմ, որը դիտելուց երբեք չեք հոգնի։

- Ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը»։

- Ի՞նչ երաժշտություն եք լսում։

- Մեքենայիս մեջ հիմնականում 2Pac-ի երգերն են։ Իսկ տանը սովորել ենք, որ աղջիկս` Էլենը , քնելուց առաջ Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան պետք է լսի։ Իսկ առհասարակ ռոքից մինչև ռաբիս կարող եմ լսել։

-Կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

- Իմ կյանքում ես ունեմ մի կարգախոս՝ «Միշտ առաջ»։ Հետ նայել պետք չէ, քանի որ ոչինչ փոխել չի ստացվի, իսկ գալիքից միշտ լավի ակնկալիքներ ունեմ։

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է:

- Թալիսմաններ չունեմ, բայց մեքենայիս մեջ կա մի փոքրիկ խաչ և գրպանի Աստվածաշունչ։ 4-5 մեքենա եմ փոխել, բայց դրանք ոչ մեկին չեմ տվել։

Լրահոս
0