Ինչով կավարտվի Ծառուկյան-Քննչական կոմիտե «պայքարը». հարցաքննության հարցը չի լուծվում

Բաժանորդագրվեք
Նախաքննական մարմինը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր է հրավիրված Քննչական կոմիտե հարցաքննության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի ներկայանալու քննչական մարմին և իր գրավոր պատասխանն արդեն ուղարկել է ՔԿ։

«Գագիկ Ծառուկյանը պետք է ՔԿ ներկայանա այսօր` ժամը 18:30-ին։ Քննչական կոմիտեն ստացել է Ծառուկյանի փաստաբանի գրությունը»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` նախաքննական մարմինը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու համար։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян ответил на вопросы журналистов (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու են հանդիպել ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն. Գագիկ Ծառուկյանը մանրամասներ հայտնեց

Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Քննչական կոմիտեից ստացած ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։ «Ծանուցագիրը, որը ուղարկում են, այսինքն` պետք է դնեմ ռամկայի մեջ ու կախե՞մ պատին` Այվազովսկու նկարի կողքը։ Ծանոթագիրը ստացել եմ, ուրիշ ի՞նչ հարցեր կան։ Համապատասխան ես պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով ու ասել, որ բոլորը հավասար են օրենքի առաջ»,–ասաց նա։

Ծառուկյանին ՔԿ ներկայանալու առաջին ծանուցագիրը պատռել էր. ՔԿ–ն ևս մի ծանուցում են ուղարկել։ ԲՀԿ առաջնորդին հարցաքննության են հրավիրում Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում: Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները:

2019 թվականի հունիսի 8-ին, ժամը 04-ի սահմանում անհայտ անձը հրկիզել է Աբովյան քաղաքի 46-ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը): 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала