Արտառոց գեղեցկութիւն. հայ նկարչուհին զարդարած է Քոնթարինի պալատը. լուսանկարներ

© AFP 2023 / TIZIANA FABIАрмянская художница Нарине Аракелян позирует в рамках презентации своего произведения "Цветок Фароса" в преддверии 58-й Международной художественной выставки Венецианской биеннале (7 мая 2019). Венеция
Армянская художница Нарине Аракелян позирует в рамках презентации своего произведения Цветок Фароса в преддверии 58-й Международной художественной выставки Венецианской биеннале (7 мая 2019). Венеция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վենետիկի տեսարժան վայրերէն մէկը` Քոնթարինի տել Պովոլոն պալատը, հայ նկարչուհի Նարինէ Առաքէլեանի աշխատանքի շնորհիւ արուեստի գունեղ ստեղծագործութեան վերածուած է:

ԵՐԵՒԱՆ, 19 յունիսի — Sputnik. Հայ նկարչուհի Նարինէ Առաքէլեան իւրայատուկ աշխատանք ներկայացուցած է Վենետիկի ժամանակակից արուեստի 58–րդ պիենալի (երկամեայ փառատօն) ծիրէն ներս: Այս մասին կը գրէ designboom պարբերականը:

Հայուհին զարդարած է Վենետիկի տեսարժան վայրերէն մէկը` Փալացօ Քոնթարինի տել Պովոլօ ամրոցը: Իսկ 15–րդ դարու յայտնի պտուտականման աստիճանը նկարչուհին վերածած է գոյնզգոյն փարոսի:

«Քաղաքի հորիզոններէն երեւցող «փարոսը» միակ տարրն է, որ կը կապէ Վենետիկի անցեալը, ներկան ու ապագան», – նշուած է նիւթին մէջ:

Նկարչուհին ըսած է, որ արուեստի գործ ստեղծելու համար զինք ոգեշնչած է շէնքի հարուստ պատմութիւնն ու հին շէնքին մէջ գոյներու հետ փորձեր ընելու հնարաւորութիւնը. Փալացօ Քոնթարինին կառուցուած է 1499–ին Փիեթրօ Քոնթարինիի համար:

Посмотреть эту публикацию в Instagram

#armenianpavillion#narinearakelian#биеннале

Публикация от Elena Panteleeva (@panteleeva_elena)

Պալատի գլխաւոր առանձնայատկութիւնը պտուտակաւոր աստիճանն է, որ նախագծած է ճարտարապետ Ճովանի Քանտին:

Նարինէ Առաքէլեան բազմատաղանդ նկարչուհի է, որ իր աշխատանքներուն մէջ կը համատեղէ կատարողութիւնը, քանդակն ու վիտէօ արուեստը:

Ան առաջին անգամ չէ, որ կը մասնակցի Վենետիկի պիենալին. երկու տարի առաջ Նարինէն իր գործերը ցուցադրած էր 56–րդ փառատօնին:

Լրահոս
0