«Արմենիա Էյրվեյզը» իրականացրել է Երևան–Թեհրան առաջին չվերթը

© Photo : press office of the Armenia AirwaysСамолет авиакомпании Armenia в аэропорту "Звартноц"
Самолет авиакомпании Armenia в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավիաընկերությունը ծրագրում է ընթացիկ տարվա հուլիսին ձեռք բերել երկրորդ ինքնաթիռը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունիսի 15-ին իրականացրել է իր առաջին չվերթը Երևան-Թեհրան-Երևան երթուղիով։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևան-Վան ուղիղ չվերթ - Sputnik Արմենիա
Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

«Տեղեկացնում ենք, որ ավիաընկերությունը հուլիս ամսվա ընթացքում նախատեսում է ձեռք բերել իր երկրորդ օդանավը», – նշվում է հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյան–Զարնային, ընկերությունը ներկա պահին ունի մեկ գործող ինքնաթիռ` British Aerospace (BAe 146), բացի այդ՝ ամեն քաղաքում չէ, որ պատրաստ են այդ տեսակի ինքնաթիռներ ընդունել։ Ավիաընկերությունը երկրորդ ինքնաթիռ կունենա մինչև օգոստոսի վերջ։ Ավիաընկերության ղեկավարությունը ծրագրում է ավելացնել չվերթերի հաճախականությունը և նոր ուղղություններ բացել։

Լրահոս
0