ԱԺ նախագահը իրավաչափ է անվանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սենսացիոն հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanСпикер Национального собрания Арарат Мирзоян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Спикер Национального собрания Арарат Мирзоян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը կարծում է, որ ՍԴ նոր անդամը ճիշտ է հիմնավորել նախագահի իրավասությունների մասին իր պնդումը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իրավաչափ է անվանել Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որը հունիսի 20-ի Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ է գնում դատարանի նախագահի լիազորություններով։

Акция протеста перед зданием Конституционного суда (21 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նորից պառկեց Գասպարին. Վահե Գրիգորյանի «հռչակավոր» հայտարարությունը սյուրպրի՞զ էր, թե պրիզ

«Այո, իհարկե», – ասաց Միրզոյանը` պատասխանելով այդ պնդման իրավաչափության մասին լրագրողի հարցին։

Նրա խոսքով` Գրիգորյանը բավականին հիմնավոր նկատեց, որ ՍԴ–ում երկու դատավոր կա, որոնցից մեկն այսօր երկրում չէ։

«Հետևաբար, նախագահի պարտականությունները ինչ–որ մեկը պետք է կատարի», – ասաց Միրզոյանը։

Վահե Գրիգորյանի հայտարարությունը հիմնված է նրա վրա, որ ՀՀ նոր սահմանադրության համաձայն ՍԴ դատավորները պետք է հաստատվեն ԱԺ–ի կողմից։ Բոլոր դատավորները, բացի Գրիգորյանից և Արման Դիլանյանից, որն այս պահին արձակուրդում է, նշանակվել էին նախկին սահմանադրության շրջանակում։

Հիշեցնենք, Վահե Գրիգորյանը ՀՀ ՍԴ անդամ էր ընտրվել գաղտնի քվեարկությամբ ԱԺ–ում երեքշաբթի օրը։ Նրա թեկնածությանը կողմ էին քվեարկել 99 պատգամավոր, դեմ` 22-ը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала