00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում

Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր դարձավ 66 տարեկան, ինչի առթիվ նրան շնորհավորական ուղերձներ են հղում տարբեր երկրների իր գործընկերները:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահը։ Բակո Սահակյանն Արցախի ժողովրդի,  իշխանությունների և իր անունից ի սրտե շնորհավորել է նախագահ Սարգսյանին:

© Photo : official site of the President of RAԲակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը Արցախում. 14 հոկտեմբերի 2018 թ.
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում - Sputnik Արմենիա
Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը Արցախում. 14 հոկտեմբերի 2018 թ.

«Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես նպաստեն մայր Հայրենիքի և հարազատ ժողովրդի զորացման ու բարգավաճման, հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման, համազգային խնդիրների լուծման գործին», -ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում: Բակո Սահակյանն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հղած շնորհավորական ուղերձում շեշտված է Արմեն Սարգսյանի դերը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում:

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում - Sputnik Արմենիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Նախագահ Պուտինը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:

Երկու երկրների հարաբերությունների խորացման գործում Արմեն Սարգսյանի ունեցած դերը շեշտել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում:

© Photo / official site of the President of RAԱլեքսանդր Լուկաշենկոն և Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Լուկաշենկոն և Արմեն Սարգսյանը

Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում:

«Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև փոխշահավետ համագործակցության առաջխաղացմանը»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանի դերն ու աշխատանքը Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ մատնացույց է արել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

© Photo / official site of the President of RAՆուրսուլթան Նազարբաևը և Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում - Sputnik Արմենիա
Նուրսուլթան Նազարբաևը և Արմեն Սարգսյանը

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ:

Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հնարավորությունները կյանքի կկոչվեն»,- ՀՀ նախագահին հղված շնորհավորական ուղերձում նշել է Նազարբաևը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում - Sputnik Արմենիա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը

«Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը»,- ասված է Չինաստանի նախագահի ուղերձում:

Սի Ծինփինը շեշտել է, որ մեծ նշանակություն է տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ու պատրաստ է ՀՀ նախագահի հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր տեղաշարժեր գրանցեն և այդպիսով ավելի իրական օգուտ բերեն երկրների ժողովուրդներին:

Լրահոս
0