00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս բաղադրատոմսերը պետք է իմանա յուրաքանչյուրը. թոփ 5 ամառային հայկական ճաշատեսակներ

© Sputnik / Asatur YesayantsПавильон национальной еды на фестивале еды "Утест Фест" в Ереване
Павильон национальной еды на фестивале еды Утест Фест в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամռանը մենք հատկապես քմահաճ ենք դառնում ուտելիքի նկատմամբ։ Բայց հայկական խոհանոցն ընդունակ է զարմացնել նույնիսկ ամենաքմահաճներին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայաստանը, հիրավի, երկիր է, ուր կարելի է մեկնել գաստրոնոմիական զգացմունքների հետևից։ Ավանդական հայկական խոհանոցն այնքան հարուստ է և բազմազան, որ առաջարկում է կյանքի բոլոր իրադարձությունների և ցանկացած քիմքի ճաշատեսակներ։

Բաղադրատոմսերի մեծ ցուցակում կարելի է գտնել տասնյակ իսկապես ամառային ճաշատեսակներ, որոնք պատրաստելը հեշտ է։

Sputnik Արմենիան ընտրել է հինգ առավել հայտնի ճաշատեսակներ՝ պատրաստված «Համով Հայաստան» խոհարարական խորագրի շրջանակում։

Արցախի աղանի

«Արցախի աղանիի» բաղադրատոմսը արցախցիներինն է։ Այն այսօր շատ տարածված է Հայաստանում, սիրված է եղել ոչ միայն բուրմունքի և հիանալի համի, այլ նաև այն պատճառով, որ պատրաստելու համար շատ ժամանակ չի պահանջվում։ Ճաշատեսակը ցածր կալորիականություն ունի, ընդունված է ուտել ամռանը։

«Արցախի աղանի» պատրաստելու համար օգտագործում են հավի միս, չամիչ, կարագ, հոնի չիր, սամիթ, ալյուր, աղ, պղպեղ, «Աշտարակ» սոուս։

Սկզբից պետք է կտրատել հավի միսը և կանաչի կտրատել, այնուհետև կարագով տապակել հավի միսը։ Այնուհետև պետք է ավելացնել աղ, պղպեղ, չամիչ, չիր և տապակել մինչև ուռչելը։ Ավելացնել կանաչի և «Աշտարակ» սոուս։

Հաճարով փլավ

Օգտակար ավանդական ճաշատեսակի՝ «Հաճարով փլավի» ևս մի բաղադրատոմս։ Այն շատ ժամանակ չի խլի, այլ պատրաստվում է սակավաթիվ մթերքներից՝ հաճար, սոխ, կարագ, ջուր, աղ և միս։ Ի դեպ, ամռանը միսը կարելիէ փոխարինել սնկով։

Այսպես, փլավ պատրաստելու համար պետք է տապակել սոխը, ավելացնել լվացված հաճարը և մոտ հինգ րոպե տապակել։ Լցնում ենք ջուր, աղ և եփում 30 րոպե։ Մատուցվում է մսով կամ սնկով։

Կարս

Թեթև ամառային ճաշատեսակի ևս մի հիանալի տարբերակ։ Այն պատրաստելու համար մեզ պետք է սմբուկ, լոլիկ, բուլղարական պղպեղ, կարտոֆիլ, սունկ, կծու պղպեղ, տավարի միս, հավի կրծքամիս, սերուցքով սոուս։


Կտրատում ենք բանջարեղենը՝ կարտոֆիլը, սմբուկը, սոխը, բուլղարական պղպեղը։ Միսը մանր կտրատում ենք։ Թավայի մեջ տապակում ենք բոլոր մթերքները մինչև պատրաստվելը։ Ճաշատեսակը լցնում ենք լավաշի վրա։

Արտաշատ տապակա

«Տապակա Արտաշատ» ավանդական հայկական ճաշատեսակը հայտնի է ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ «Ճաշատեսակը ստացել է «Տապակա Արտաշատ» անվանումը մթերքների պատճառով, որոնք ներառված են բաղադրատոմսի մեջ։ Դրանք ավելի հաճախ օգտագործում են հենց Արտաշատի շրջանում

Ճաշատեսակի պատրաստման համար օգտագործում են իշխան, աղ, պղպեղ, կարագ, բուսական յուղ, թարխուն, թթվասեր, սեզոնային բանջարեղեն, կիտրոն, ալյուր։

Բոլոր մթերքները հասանելի են, իսկ բաղադրատոմսը՝ հասարակ:Ճաշատեսակը պատրաստելը շատ հեշտ է։ Տապակում ենք բանջարեղենը, այնուհետև ձուկը։ Եվ հավաքում ենք ճաշատեսակը։

Վանա քաշովի

Հայաստանում հատկապես վերջին շրջանում տարածված է վանեցիների «Վանա քաշովի» ճաշատեսակը։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ է բլղուր, սոխ, համեմունքներ, միս`ցանկալի է պահածոյացրած։ Եթե չգտնեք, հոգ չէ, կարելի է նաև սովորականն օգտագործել։

Ուտեստը պատրաստելու համար տաքացնում ենք թավան, ձեթի մեջ լցնում ենք կտրատած սոխը, ավելացնում կտրատած միսը (կարելի է ցանկացած միս օգտագործել)։  Երբ միսը պատրաստ կլինի, ավելացնում ենք բլղուր, լոլիկ։ Տապակում ենք մինչև պատրաստ լինելը։ Համեմում համեմունքներով և սամիթով։ Այս ուտեստի համար ևս մոտ մեկ ժամ կպահանջվի, ոչ ավելի։

Լրահոս
0