Դժբախտ պատահար. փրկարարներին չի հաջողվել փրկել 17-ամյա պատանու կյանքը

© Sputnik / Asatur Yesayants / Открытие армяно-российского центра гуманитарного реагирования
Открытие армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լճաշեն գյուղում ջրագիծ փորելու ժամանակ հողը թափվել է 2002թ.–ին ծնված պատանու վրա։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Аварийный дом в селе Гетапня, Араратская область - Sputnik Արմենիա
Երևանում և որոշ մարզերում լույս չի լինի

Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, պարզվել է, որ Լճաշեն գյուղում ջրագծի փոս փորելիս հողային զանգվածը թափվել է 2002 թ.–ին ծնված Է.Վ.-ի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները 2.5 մ խորությամբ փոսից դուրս են բերել տուժածին, տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն, որտեղ երիտասարդը մահացել է:

Լրահոս
0