Ինչի համար չի զղջացել Ռոբերտ Քոչարյանը

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на заседании суда по делу "1 марта" (16 мая 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ հաջողությունները, որոնք գրանցել է հատկապես տնտեսական ոլորտում, երբեք չէր ունենա, եթե սկսեր զբաղվել անցյալով:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ երբ նախագահ է դարձել, իրենից առաջ եղած իշխանությանը քաղաքական գնահատական չի տվել, քանի որ կարծում էր՝ պետք է երկրի առջև կանգնած հրատապ խնդիրների լուծմամբ զբաղվել, ոչ թե դեպի անցյալ գնալ:

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան

Այս մասին ՀՀ երկրորդ նախագահն ասաց 5-րդ ալիքի հետ հարցազրույցի ժամանակ:

«Համոզված եմ եղել ու հիմա էլ համոզված եմ՝ հաջողությունները, որոնք գրանցել ենք հատկապես տնտեսական ոլորտում, երբեք չէինք ունենա, եթե սկսեի զբաղվել անցյալով: Այնպես չէ, որ երկրի բյուջեն շատ էր, և նման դեպքում քո եռանդը պետք է ոչ թե անցյալի դեմ պայքարելուն ուղղես, այլ երկիր կառուցելուն»,- նշեց նա:

Հարցին, թե չի՞ փոշմանել, որ այդ կերպ է վարվել՝ Քոչարյանը պատասխանեց՝ ո՛չ, չի փոշմանել:

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ իշխանությունն իր քայլերով ուղղակի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը. Քոչարյան

Նկատառմանը, թե գուցե հիմա այս կարգավիճակում չլիներ, եթե իշխանության գալուց հետո առաջին նախագահի քայլերին քաղաքական գնահատական տար, Քոչարյանն արձագանքեց՝ մեկ է, չի փոշմանում. «Պատմության մեջ մնալու է ոչ թե այն, ինչ կատարվում է ինձ հետ հիմա, ոչ, դա մնալու է ներկայիս իշխանությունների խայտառակության կարգավիճակով: Պատմության մեջ մնալու է այն, թե ինչ վիճակում եմ ընդունել և ինչ վիճակում եմ հանձնել երկիրը: Կարծում եմ՝ մարդիկ հիշում են, որ սկզբում Երևանում ընդամենը 3 լուսավորված փողոց կար, աշխատում էր 2 ռեստորան, բայց ես երկիրը հանձնել եմ արդեն Հյուսիսային պողոտայով, դպրոցներ ու հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ կառուցելով»:

Անդրադառնալով ներկայիս իշխանության քաղաքականությանը՝ Քոչարյանը նշեց, որ հեղափոխությունն ունի այդ ունակությունը՝ հասարակությանը սև ու սպիտակի բաժանելու, սակայն դա, ըստ նրա, երկիրը զարգացնելու տարբերակ չէ:

Հիշեցնենք, որ Քոչարյանը որպես ՀՀ նախագահ պաշտոնավարել է 1998-ից մինչև 2008թթ.:

Լրահոս
0