Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

© Sputnik / Alexander InedashiviliАрчил Талаквадзе
Арчил Талаквадзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արչիլ Տալակվաձեն զբաղեցնում էր խորհրդարանական մեծամասնության ղեկավարի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի։ 94 կողմ, ոչ մի դեմ ձայներով Արչիլ Տալակվաձեն ընտրվել է խորհրդարանի նախագահ։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и премьер-министра Грузии Мамуки Бахтадзе (10 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաստանի փոխվարչապետը գալիս է Երևան. այցի օրն ու օրակարգը հայտնի են

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են կառավարող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Տալակվաձեին օրենսդիր մարմնի նոր խոսնակ ընտրելու օգտին:

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել: Նրանք նիստերի դահլիճը լքել են խորհրդարանական նստաշրջանի սկզբում՝ բողոքելով, որ օրակարգում չի եղել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի հարցը:

Արչիլ Տալակվաձեն զբաղեցնում էր խորհրդարանական մեծամասնության ղեկավարի պաշտոնը:

Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը ՀՀ շահերից չի բխում. Շարմազանով

 

Լրահոս
0