Հայ ռեժիսորը Սիրիայում XXI դարի բարբարոսների մասին ֆիլմ է նկարահանում

© Sputnik / Mikhail Voskresenskiy / Անցնել մեդիապահոցРазрушенный храм Баалшамина в исторической части Пальмиры
Разрушенный храм Баалшамина в исторической части Пальмиры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վավերագրական ֆիլմերի հեղինակ Վալտան Վանեսյանը Սիրիայում սկսել է ֆիլմ նկարահանել այն մասին` ինչպես էին ահաբեկիչները վերացնում համաշխարհային մշակույթի հուշարձանները։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայաստանյան հեռուստաընկերությունների մեկը սկսել է վավերագրական ֆիլմ նկարահանել հնագույն Պալմիրա քաղաքում և Սիրիայի մի շարք այլ շրջանում «Իսլամական Պետություն» ահաբեկչական կառույցի գործած ավերածությունների մասին։ Այս մասին հայտնում է Sana գործակալությունը։

Геворг-Джордж Кассабиан у своей работы Венеция - Sputnik Արմենիա
Սև ոտք, վարդագույն կուրծք. չկրկնվող ծալքեր ու շարժումներ ստեղծող Ջորջը Հայաստանում է

Սցենարիստն ու ռեժիսորը Վալտան Վանեսյանն է։ Ըստ նրա՝ ֆիլմը ներկայացնելու է, թե ինչ է կատարվել Պալմիրայի հնագիտական արժեք ներկայացնող կառույցների հետ ահաբեկիչների հարձակումից հետո։ Ֆիլմը կօգնի լայն հասարակությանն իմանալ ճշմարտությունն այդ ողբերգական իրադարձությունների ու գրոհայինների բարբարոսության մասին։

«Պալմիարան քաղաքակրթության դեմ ցանկացած ագրեսիայի դիմակայության խորհրդանիշն է մնում», – նշել է Վանեսյանը։

Ֆիլմի հեղինակը կարծում է, որ Սիրիան ահռելի պատմական ու մշակութային ժառանգություն ունի ու անհրաժեշտ է փաստագրել բոլոր այն հանցագործությունները, որոնք արվում են ընդդեմ համաշխարհային ժառանգության։

Լրահոս
0