https://armeniasputnik.am/20190629/yerevanum-hnchats-krakocneri-ev-vijabanutyan-masnakicneri-inqnutyuny-haytni-e-tesanyut-19388622.html
Երևանում հնչած կրակոցների և վիճաբանության մասնակիցների ինքնությունը հայտնի է. տեսանյութ
Երևանում հնչած կրակոցների և վիճաբանության մասնակիցների ինքնությունը հայտնի է. տեսանյութ
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վեճի ու ծեծկռտուքի հետևանքով 8 հոգու հիվանդանոց են տեղափոխել։ 29.06.2019, Sputnik Արմենիա
2019-06-29T13:27+0400
2019-06-29T13:27+0400
2019-07-01T16:53+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1938/46/19384678_0:370:2001:1500_1920x0_80_0_0_64475c590cd186d8dddd26ca92b8a2a8.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1938/46/19384678_0:242:2001:1500_1920x0_80_0_0_82141fe789bc5cf70ab898d3f6c6c41c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն, ծեծկռտուք, հհ ոստիկանություն
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն, ծեծկռտուք, հհ ոստիկանություն
Երևանում հնչած կրակոցների և վիճաբանության մասնակիցների ինքնությունը հայտնի է. տեսանյութ
13:27 29.06.2019 (Թարմացված է: 16:53 01.07.2019) Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վեճի ու ծեծկռտուքի հետևանքով 8 հոգու հիվանդանոց են տեղափոխել։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ոստիկանությունը պարզել է երեկ Երևանում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների ինքնությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան Դավթաշենի 4-րդ փողոցում մի խումբ անձանց վեճը վերածվել է ծեծկռտուքի։
«Հունիսի 28-ին, ժամը 23.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժինը հաղորդում է ստացել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է և ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։ Անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Քիչ անց ոստիկանության Մաշտոցի բաժնում տաբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքով բուժօգնության են դիմել 8 անձ։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունները»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ոստիկանները պարզել են, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են Դավիթաշեն 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: