00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձերբակալվածների վերադարձը քայլ էր Ադրբեջանի կողմից, Ղազարյանի հարցը բարդ է. Ալավերդյան

© Sputnik / Asatur YesayantsЛариса Алавердян
Лариса Алавердян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախկին օմբուդսմենը կարծում է, որ երկու երկրների ձերբակալվածների վերադարձը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպման պատասխան և Մինսկի խմբի հայտարարության պատասխանն էր։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ձերբակալվածների վերադարձման գործընթացն իրականում քայլ էր Ադրբեջանի կողմից` ի պատասխան Վաշինգտոնում երկու երկրի արտգործնախարարների հանդիպմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը կից պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի անդամ, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 28–ին Ադրբեջանն ու Հայաստանը մեկական ձերբակալվածի էին վերադարձրել։ Մինչ այդ` հունիսի 20–ին, Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

«Նման քայլերը, իհարկե, ողջունելի են, և որևէ կասկած չկա, որ դա քայլ էր Ադրբեջանի կողմից, քանի որ Հայաստանը վաղուց էր նման բան առաջարկել։ Սա Ադրբեջանի կողմից քայլ էր` ի պատասխան արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հումանիտար ուղղությամբ քայլեր իրականացնելու հայտարարության»,–ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով` Հայաստանը 2-3 տարի առաջ նման քայլ արել է, և վերադարձվել են ադրբեջանցիներ, որոնք իրոք պատահական են հայտնվել Հայաստանում, կամ էլ պարզվել է, որ ինչ–որ հանցագործության համար չեն հայտնվել այստեղ։

И.о. министра обороны Давид Тоноян принял главу Международного Комитета Красного Креста в Армении Клэр Мейтро (14 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տոնոյանը Բաքվում գտնվող Կարեն Ղազարյանի թեմայով քննարկում է ունեցել Կարմիր Խաչի հետ

Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել

Ըստ Ալավերդյանի` այլ հարց է 2018–ին Ադրբեջանի սահմանը հատած Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի դեպքը, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել, քանի որ Բաքվում նրան մեղադրում են դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Սակայն ՀՀ ՊՆ–ն բազմիցս հայտարարել է, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը հոգեկան խնդիրներ ունի։

«Ցավոք, Կարեն Ղազարյանի դեպքում նման քայլեր չենք կարող ակնկալել Ադրբեջանից։ Նրա դեմ սարքած այդ շինծու գործն իրականում պարիտետ ստեղծելու համար էր` տարիներ առաջ երկու դիվերսանտ ադրբեջանցիների համար, որոնք մի քանի հոգու էին սպանել։ Այսինքն` իմ վարկածն այն է, որ Ղազարյանն Ադրբեջանում ոչ թե կամովին է հայտնվել կամ մոլորվել է, այլ նրան առևանգել են հենց այդ նպատակով` նրա դեմ գործ սարքեն ու հետո պայման դնեն, որ ադրբեջանցի երկու դիվերսանտներին վերադարձնենք»,–ասաց նա։

Ի դեպ, 2014–ին Հայաստանի սահմանը հատել էին Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը։ Դիվերսիա կատարելու, սպանության, ուրիշի գույքին տիրանալու համար ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին` 22 տարվա ազատազրկման:

Житель села Бердаван Карен Казарян - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ– ն հետաքրքրվում է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի ճակատագրով

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հունիսի 28–ին փոխանակել են 2019–ին մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, որը մտավոր խնդիրներ ունի, մեծացել է մանկատանը և Ադրբեջանում էր հայտնվել 2017թ-ի հունիսի 20-ին՝ հատելով հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի ուղղությամբ։

2019 թվականի մարտի 16-ին ազգությամբ ադրբեջանցի Էլվին Իբրահիմովը ՀՀ սահմանը հատել էր Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի սահմանը։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ կապ հաստատելու և տեսակցելու ցանկություն էր հայտնել։

Լրահոս
0