00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետարանը հերքում է Տիգրան Հեքեքյանի պնդումները. գնդակն ո՞ւմ դաշտում է

© Sputnik / Andranik GhazaryanСитуация на улице Арами, где накануне обрушилась стена исторического здания (12 января 2019). Еревaн
Ситуация на улице Арами, где накануне обрушилась стена исторического здания (12 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամի 23–ում գտնվող, պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը դեռ չի վերականգնվել։ Ավելին` նոր փլուզման վտանգ կա։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն Արամի 23–ի պատմամշակութային արժեք համարվող շենքի ամրակայման նախագծման թույլտվություն հայցող դիմում ստացել է մայիսի 27–ին, դրան պատասխանել հունիսի 6–ին` պահպանելով սահմանված ժամկետները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքապետարանն իր ուղարկած նամակին պատասխանել է գրեթե 2.5 ամիս անց։ Նրա խոսքով` քաղաքապետարանն իրեն նամակի պատասխանի մասին հայտնել է հունիսի 24–ին, իսկ նամակը մակագրված է եղել հունիսի 6–ով։ Երկու դեպքում էլ, Հեքեքյանի խոսքով, բավական ուշ էր, քանի որ «Էյ ԷՄ ՍԻ» ընկերության հետ, որն էլ պիտի ամրակայման աշխատանքներով զբաղվեր, համագործակցության ժամկետը մինչև մայիսի 31–ն է եղել։

«Երևանի քաղաքապետարանում Հեքեքյանի նամակը գրանցվել է 2019–ի մայիսի 27–ին։ 10 օր հետո, ինչը տեղավորվում է սահմանված ժամկետներում, քաղաքապետի անունից պատասխանել ենք նամակին։ Նամակում, ի դեպ, նշվում էր, որ քաղաքապետարանը տալիս է իր թույլտվությունը»,–ասաց Հակոբյանը։

Նա հիշեցրեց նաև, որ Արամի 23–ում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան համարվող շենքը պատկանում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիային։ Այսինքն` այդ ՀԿ–ն է շինության սեփականատերը։ Սակայն, միևնույն ժամանակ, քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է մեկ այլ կազմակերպություն` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։ Այս երկու կազմակերպությունները, ըստ Կարապետյանի, անունով նման են իրար, սակայն տարբեր իրավաբանական սուբյեկտներ են։ «Այն, ինչ պատկանում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիային, չի պատկանում Երևանի քաղաքապետարանին կամ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկին։ Այսինքն` շենքի սեփականության հետ կապված քաղաքապետարանը ոչ մի իրավունք և պարտականություն չունի»,–ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։

Тигран Экекян  - Sputnik Արմենիա
Հեքեքյանը վարչապետին խորհուրդ է տալիս հայտնի ասացվածքը դեռ «չուղարկել թանգարան»

Նա նաև հայտնեց, որ երբ նոր քաղաքային վարչակազմը ստանձնեց իշխանությունը, առաջին օրերին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ Արամի 23–ը չի քանդվելու։ Ըստ Կարապետյանի` Մեսչյանի հայտարարությունը փաստում էր այն մասին, որ նա` որպես գլխավոր ճարտարապետ, չի ստորագրելու այդ շինությունը ձևախեղելու որևէ որոշման տակ։ Սակայն, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի մեկնաբանմամբ, երբ ինչ–ինչ կողմնակի ազդեցության հետևանքով դեռ 2019–ի սկզբին շենքի պատը քանդվեց, այդ դեպքի հետ կապված քաղաքապետարանը չի կարող պատասխանատու լինել։ «Այստեղ խոսքը երկու սուբյեկտների միջև իրավահարաբերությունների մասին է` «Երևանի փոքրիկ երգիչներ» ասոցացիայի և «Էյ ԷՄ ՍԻ» ընկերության։ Քաղաքապետարանը, այդ փլուզումից հետո բարի կամք դրսևորելով, միջնորդել է, աշխատանքներ է տարել, որ «ԷՅ ԷՄ Սի»–ն և «Հայաստանի փոքրիկ երգիչները» համաձայնության գան և լուծեն շենքի ամրակայման հարցը»,–ասաց Կարապետյանը։

Նա իր խոսքն ամփոփեց` նշելով, որ միջնորդող ու աջակցող գործառույթից բացի, քաղաքապետարանը պետք է թույլտվություն տար շենքի ամրակայման աշխատանքները սկսելու համար, ինչ էլ արել է։

Здания в административном районе Давташен - Sputnik Արմենիա
Երևանի որոշ շենքերի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Հիշեցնենք, որ Հեքեքյանն այսօր հայտնել էր, որ Արամի 23–ի բակային մասում շենքի վրա ճաք կա, և շենքի` կանգուն մնացած մասն էլ շուտով կքանդվի։ Նա նշել էր նաև, որ այս տարվա հունվարին, երբ շենքը փլվեց, երկու ամիս անց Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ ստորագրել է նախագծի էսքիզը, այսինքն գնդակը ինչպես Մեսչյանն էր ասել, սեփականատիրոջ դաշտում է, այսինքն` «Փոքրիկ երգիչների»։ Հեքեքյանը, սակայն, պնդում է, որ 13 գերատեսչությունների նամակներ է ուղարկել և արդեն մի մեծ խուրձ նամակներ ունի, բայց խնդիրը չի լուծվում։

Ի դեպ, «Հին Երևան» նախագծի շրջանակում 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մարտ ամիսը Երևանի Արամի փողոցում աշխատանքներ էին իրականացվում, որոնց ժամանակ խախտվել է պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքը։ Մասնավորապես, 11 մետրանոց փոս է փորվել, որը նորմերին չի համապատասխանել։

Երևանի քաղաքապետարանը մտադիր է 20 վերելակ ձեռք բերել. կարևոր ծրագիր է գործարկվել

Լրահոս
0