00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատոմակայանի նորոգումն ավելի երկար կտևի. Հայաստանն ու Ռուսաստանը նոր ժամկետներ են քննարկում

© Sputnik / Asatur YesayantsАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախատեսված 2019թ.-ի դեկտեմբերի փոխարեն Հայկական ատոմային կայանը լիարժեք կգործի 2021–ի տարեվերջին։ Հայաստանը դիմել է ռուսական կողմին` պայմանագրում ժամկետները վերանայելու հարցով։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են Հայկական ԱԷԿ–ի վերազինման նպատակով հատկացված վարկի և դրանով նախատեսված աշխատանքների ժամկետները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանը։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Ատոմակայանի «ջերմությունը կիջեցնեն»․ էլ ի՞նչ պետք է փոխեն

Նրա խոսքով` կողմերը բանակցում են բացառապես վարկային համաձայնագրում նշված ժամկետը 2 տարով երկարաձգելու հարցի շուրջ։ «Վարկի գումարի փոփոխության հարց չի քննարկվում»,– նշեց Հարությունյանը։

Մինչ այդ, հիշեցնենք, հայկական կողմը հայտարարել էր, որ ատոմակայանի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների երկու երրորդն արդեն գնված է։ Իսկ ս.թ. ապրիլին Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2019» միջազգային ֆորումի ժամանակ Հայաստանի պատվիրակության հետ քննարկվել էր վարկային համաձայնագրով նախատեսված աշխատանքների վերջնաժամկետը սահմանել 2020թ–ը։

Այժմ, փաստորեն, կողմերը քննարկում են աշխատանքները 2021թ.–ի դեկտեմբերին ավարտելու տարբերակը։

Ատոմակայանի երկրորդ տուրբոգեներատորը հասավ Հայաստան

Նշենք, որ ատոմակայանի վերանորոգման համար ՌԴ կառավարությունը Հայաստանին 270 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել (վերադարձի ենթակա կլինի այնքան գումար, որքան գործնականում կծախսվի)։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Թուրքիայում վախենում են, որ Մեծամորի ԱԷԿ–ում վթար կլինի, և «պատրաստվում» են դրան

Վարկը տրամադրվել էր արտոնյալ պայմաններով՝ տարեկան 3% տոկոսադրույքով։ Միաժամանակ Ռուսաստանի կառավարությունը նաև 30 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ էր տրամադրել՝ նախագծային աշխատանքների համար։

Նախատեսված նախնական պլանով ՀԱԷԿ–ի հիմնանորոգումը պետք է մեկնարկեր 2019թ.–ի հունիսի 1-ից օգոստոսի 1-ը, երբ հերթականությամբ կդադարեցվեր երկու տուրբինների աշխատանքը։

Օգոստոսի 1-ից ատոմակայանը դարձյալ պետք է սկսեր աշխատել մեկ տուրբինով, իսկ երկրորդի նորոգումը նախատեսվում էր ավարտել նոյեմբերին։ Կայանի հիմնանորոգումը և լիարժեք գործարկումը նախատեսվում էր իրականացնել 2019թ–ի դեկտեմբերին։

Հայկական ատոմակայանի տաղավարն առաջին անգամ տեսան միջուկային ֆորումում

Հիշեցնենք` վերանորոգումից հետո կայանի հզորությունը կաճի ներկայիս 390-ից մինչև 420-430։ Իսկ վառելիքի նույն ծավալից տարեկան մի քանի հարյուր միլիոն կիլովատ-ժամ ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրվի։

Լրահոս
0