00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չես բռնվել` գող ես, բռնվել ես` էլի գող ես. հայ «օրենքով գողերի» շուրջ վերջին զարգացումները

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցОсужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе
Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախօրեին Երևանում սպանվել է Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է Խրոմոյ Անդո կամ Մասիվցի Անդիկ մականունով։ Sputnik Արմենիան առաջարկում է հիշել վերջին ժամանակների աղմկահարույց իրադարձությունները` կապված հանցավոր աշխարհի հայերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. 45–ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը տեղի է ունեցել Նոր Նորքում։ Անհայտ անձը հրազենով կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ ու հեռացել։ Օգնության հասած անձինք շտապօգնություն են ահազանգել։ Տղամարդը դեռ հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է։ Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ։

Նրա վրա կրակել են չորս անգամ։ Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ 235 հոդվածի 104–րդ հոդվածի 1–ին մասով։

Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ - Sputnik Արմենիա
Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը

Հարությունյանը նախընտրում էր ավելի հաճախ լինել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարիներին նրան մի քանի անգամ ձերբակալել են։ 2009թ,–ին նա Ռուսաստանում դատապարտվել է երեք տարի և երեք ամիս ազատազրկման ՌԴ ՔՕ մի քանի հոդվածներով։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել նաև Հայաստանում։ Մասնավորապես, անցած տարվա հունիսին ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են կատարել մի շարք «օրենքով գողերի» բնակարաններում, այդ թվում` Մասիվցի Անդիկի։ Արդյունքում Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել է անօրինական կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով։ Այդ փաստով հարուցվել է քրեական գործ։

Ահա այսպիսի «գողական» ճակատագիր

Այս տարվա մարտին Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի մոտ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» 36–ամյա Հայկ Սարգսյանին։ Նա քրեական շրջաններում հայտնի է որպես «Հայկո Աստրախանսկի»։ Նրա մոտ գտել են ատրճանակ։

Ոստիկանությունն ամփոփում է մարզերում իրականացրած ուժողացված ծառայության արդյունքները - Sputnik Արմենիա
«Օրենքով գողեր» և նախկին դատապարտվածներ. քանիսի հետ է ոստիկանությունը «շփվել». տեսանյութ

«Աստրախանսկու» դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, պահել, իրացնել, տեղափոխել)։

Փետրվարին հայ «օրենքով գող» Նոդարի Ուսոյանը («Նոդար Ռուստավսկի») և ռուս «քրեական հեղինակություն» «Պոլիզվերը» (իսկական անունը` Անդրեյ Իմանալի) ձերբակալվել են Կիևի ռեստորաններից մեկում։

Հունվարին Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Արթուր Ղարիբյանը, որը քրեական օղակներում հայտնի է Արթուր Կրասնոդարսկի (ինչպես նաև Ղարիբ) անունով։

ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի «Шеф kebab & steak» ռեստորանի մոտ են ձերբակալել 44–ամյա Ղարիբյանին։ Նա իր մոտ ունեցել է չորս գրամ մեթադոն թմրանյութ։ Նրան մեղադրում են առանձնակի խոշոր չափերով թմրանյութ պահելու մեջ։

Արթուրն առաջին անգամ 2010թ.–ին է հայտնվել ճաղերի հետևում խոշոր չափերով մեթադոն պահելու համար։ Սակայն մոտ չորս ամսից նա դուրս է եկել բանտից` ստանալով պայմանական ազատազրկում։ Հետո պայմանական պատիժը խախտելու համար Ղարիբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Անցած տարվա հունվարին Արթուրին բռնել են Կիպրոսում, բայց դատարանի ճանապարհին նրան հաջողվել է փախչել։

Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ. մանրամասներ

Մինչև 2000–ականների կեսերը նա այդքան ակտիվ չի դրսևորել իրենց «գողական» ասպարեզում։ Բազմիցս բարձրացվել է նրան «թագազուրկ» անելու հարցը։ 2012թ.–ին Արթուր Կրասնոդարսկուն քիչ է մնացել զրկեն կարգավիճակից Սոչիից «օրենքով գող» Գոչոյի հետ տարաձայնությունների պատճառով։ Ըստ լուրերի, Ղարիբյանին այդ ժամանակ շատ է օգնել Մերաբ Ջանգվելաձեն։

Բանկետ գաղութում

Այս տարվա ապրիլին համացանցում տարածվել են Օռլովի մարզի Լիվնա քաղաքի № 2 բանտում Արսեն Երևանսկի մականունով օրենքով գողի կազմակերպած բանկետի կադրերը։

Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
«Զոն նայողների» և «օրենքով գողերի» համար բարդ օրեր են սկսվելու. «Ժամանակ»

Կադրերում երևում է, որ տոնակատարությունը նվիրված էր Զատկին, որը Ռուսաստանում նշել են ապրիլի 28-ին։ Բանտարկյալներից մեկը կալանավորներին հավաքում է շարահրապարակում և Արսեն Երևանսկու (Արսեն Մկրտչյան) ու Ռոմա Շամանի անունից շնորհավորում նրանց։

Նա վանկարկում է՝ «Կյանք գողերին», որին հետևում է պատասխանը՝ «Հավերժ»։ Հանդիսավոր մասից հետո բանտարկյալները մոտենում են ուտելիքով լի սեղաններին։

Ավելի ուշ Պատիժների իրականացման դաշնային ծառայության փոխտնօրեն Վալերի Մաքսիմենկոն «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում ասել է, որ Օռլովի գաղութի պետն այս միջադեպի հետ կապված ազատվելու է աշխատանքից։ Նրա խոսքով՝ նկարահանումը բջջայինով ևս մեկ խախտում է, քանի որ բանտարկյալները չպետք է հեռախոս ունենան։

Հայտնում են, որ 2018 թվականի հունիսին Արսեն Երևանսկուն ազատել են Կիրովի ուղղիչ գաղութից։ Նա առողջական խնդիրների պատճառով է ժամանակից շուտ ազատ արձակվել, բժիշկները նրա մոտ մահացու հիվանդություն են ախտորոշել։

«Զոն»` օրենքի համար

Անցած ամիս ոստիկանության` մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով։

Туристы на площади Республики - Sputnik Արմենիա
Հայաստանում կանայք օրենքով կարգելեն ամուսիններին խաղադրույքներ կատարել

Արդյունքում տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու կամ դիմադրություն ցույց տալու համար Մուշի, Կումայրիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 129 անձ, այդ թվում՝ Գյումրիում ապրող, այսպես կոչված՝ «օրենքով գող», 10-ից ավելի քրեական հեղինակություն, նախկինում առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված անձինք։

Հետո Հայաստանի իշխանությունները հայտարարել են «օրենքով գողերին» սովորական կալանավորներից մեկուսացնելու անհրաժեշտության մասին։ Ենթադրվում է, որ նրանց պահելու են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում, ԱԱԾ մեկուսարանում և «Գորիս» ՔԿՀ–ում։

Լրահոս
0