Հայաստանի նոր հյուրանոցային ցանցի ծրագրի հետևում կանգնած է Գագիկ Խաչատրյանը. «Ժամանակ»

© Photo : Photolure / Гагик Хачатрян
Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մարիոթ Ինթերնեյշնլ» միջազգային ընկերության խոստացած նոր հյուրանոցային ցանցը Հայաստանում, թերթի տեղեկություններով, կկառուցվի նախկին պաշտոնյայի փողերով։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Ժամանակ» թերթի տեղեկություններով` Հայաստանում նոր ներդրումային ծրագրի հետևում կանգնած է ՀՀ նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Խոսքը «Մարիոթ Ինթերնեյշնլ» միջազգային ընկերության ներդրումային նոր ծրագրի մասին է, որի մեկնարկը թերթի տեղեկություններով կազդարարվի հուլիսի 10-ին։ «Այդ ներդրումային ծրագրի հետևում կանգնած են Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա ֆինանսական ռեսուրսները»,– գրում է թերթը։

Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՊԵԿ նոր փոխնախագահն արդարադատության նախարարի ընկերն է. միջնորդել է նախարարը. «Հրապարակ»

Հիշեցնենք` այս ներդրումային ծրագրի մասին պաշտոնապես հայտարարվել էր ս.թ. հունվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ էր ունեցել տարբեր երկրների գործարարների և ներդրողների, այդ թվում և «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ։

Փաշինյանը բարձր էր գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլի» գործունեությունը Հայաստանում և նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկրում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Արնե Սորենսոնը տեղեկացրել էր, որ իրենք քննարկում են Հայաստանում նոր ներդրումներ անելու ու նոր հյուրանոցներ բացելու հարցը։

 

Լրահոս
0