Ի՞նչ խնդիրներ է բերում նվազագույն աշխատավարձի բարձրացումը. փորձագետի պարզաբանումը

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой шаг" Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой шаг Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱԺ պատգամավորներն երկրում աղքատության նվազման ուղիներ են փնտրում, բայց միաժամանակ վախենում են, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն էլ ավելի կմեծացնի սոցիալական բևեռացումը։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Աշխատող մարդը չպետք է աղքատության շեմից այն կողմ ապրի, դա պարզապես անընդունելի է Հայաստանի համար։ Սրանում վստահ է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Թունյանը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնողներից մեկն է։ Օրենքի նախագծում փոփոխություններն արդեն ստացել է կառավարության հավանությունը, և 2020թ.–ի հունվարի 1–ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա։ Բայց ծագում ոն որոշ խնդիրներ։

Депутат от фракции Царукян Сергей Багратян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը համարձակ քայլ է. ի՞նչ պետք է անենք, որ փոշմանենք

Բանն այն է, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 55 հազար դրամ է, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը , ներառյալ` մթերքը, ապրանքներն ու կոմունալ վճարումները` 63 550 դրամ է։

Այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունը Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ առաջարկում են նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 կամ 68 հազար դրամ։

Միակ խնդիրը, որը խանգարում է նվազագույն աշխատավարձի բարձրացմանը բազային աշխատավարձի ավտոմատ բարձրացումն է։ Պետական սեկտորի աշխատավարձները հենց բազային աշխատավարձով են հաշվարկվում։

«Մինչև 63 հազար դրամ աշխատավարձի բարձրացումը բազային աշխատավարձի փոփոխություն չի ենթադրում, սակայն 68 հազարի դեպքում ավելանում է բազային աշխատավարձը։ Արդյունքում կբարձրանա այն մարդկանց աշխատավարձը, որոնք առանց դա էլ քիչ չեն ստանում`պատգամավորներ, կառավարության անդամներ», – ասաց Թունյանը։

Պաշտոնյաների աշխատավարձերի չբարձրացումը «կկոմպենսացվի» հավելավճարով. «Փաստ»

Բազային աշխատավարձը կազմում է Հայաստանի նվազագույն աշխատավարձի 80 – 120%։ Այսինքն` եթե այսօր նվազագույն հատավարձն առանց հարկերի 55 հազար դրամ է, ապա բազայինը 66 հազար 400 դրամ է։

Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի։ Օրինակ` ԱԺ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի 10-ապատիկի չափ աշխատավարձ, նախարարները՝ 12-ապատիկի չափ։

Армянский драм  - Sputnik Արմենիա
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա. կառավարությունն ավելի առատաձեռն գտնվեց

«68 հազար նվազագույն աշխատավարձի (կեղտոտ՝ 88) դեպքում բազայինը ավելի մեծ թիվ կլինի։ Առնվազն 70 հազար դրամ (եթե 80%-ով հաշվենք)», – ասաց Թունյանը։

Միաժամանակ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բյուջեի վրա 1,5 – 2 միլիարդ դրամ բեռ է ավելացնելու։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը վստահեցնում է, որ թեև նախաձեռնությունը չի վերացնի աղքատությունը, սակայն 9%–ով կնվազեցնի դրա վիճակագրությունը։ Այսօր Հայաստանի բնակչության ավելի քան 40%–ը աղքատության շեմից այն կողմ է։

«Մենք մեկուկես հազար գործատուների շրջանում հարցում ենք արել։ Նրանց առաջարկած միջին աշխատավարձի չափը կազմել է 70 հազար 254 դրամ։ Այդ պատճառով 63 հազարի փոխարեն առաջարկում ենք բարձրացնել նվազագույն աշխատավարձը մինչև 68 հազար դրամ», –պարզաբանեց Գասպարյանը։

Նախաձեռնությունը դրական է գնահատում նաև տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նա վստահ է, որ դա կակտիվացնի երկրի տնտեսությունը։

Խաղատանը «քաղցր կյանք» չկա. ԱԺ–ում նոր նախագիծ է քննարկվում

Նշենք` այժմ Հայաստանում մոտ 80 հազար (600 հազար աշխատողներից) մարդ նվազագույն աշխատավարձ է ստանում։ Մասնավոր սեկտորում նրանք 45 հազար են կազմում, պետական սեկտորում` 35 հազար։

Ի դեպ, նախագծում մեկ այլ գործոն էլ են հաշվի առել, աղքատության շեմից բարձր պետք է լինի ոչ միայն աշխատող անձը, այլև նրա ամբողջ ընտանիքը։ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալների համաձայն, որպեսզի չորս մարդուց բաղկացած ընտանիքը հաղթահարի աղքատության շեմը, ընտանիքի գործունակ անդամները պետք է գոնե 67 660 հազար դրամ ստանան։

Լրահոս
0