00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽԽՎ–ից կոչ են արել Հայաստանին պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները. Զոհրաբյանի տեսակետը

Բաժանորդագրվել
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ծրագրերի ֆոնին ԵԽԽՎ պատգամավորները կոչ են արել ներմուծել հակախտրականական օրենսդրություն։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ԵԽԽՎ մոտ 30 պատգամավոր հռչակագիր են ստորագրել` կոչ անելով Հայաստանի իշխանությանը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պաշտպանել բռնությունից և խտրականությունից։

Հռչակագրում նշվում է` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցում հստակ ասվում է, որ ԼԳԲՏԻ (Ի` ինտերսեքսուալ) անձանց դրությունը վատագույններից մեկն է ամբողջ Եվրոպայում: Որպես դրա ցուցանիշ բերվում է այն, որ 2018 թ–ի նոյեմբերի ԼԳԲՏ հայկական համայնքը ցանկանում էր ֆորում կազմակերպել, սակայն այն չեղարկվեց` մասնակիցների անվտանգության նկատառումներից ելնելով։

«Դա այն ֆոնին, որ ՀԿ–ներն ամեն տարի հաղորդում են ԼԳԲՏԻ մարդկանց դեմ մարդու իրավունքների տասնյակ խախտումների մասին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Պատգամավորները պնդում են, որ իշխանությունը չի լուծում այդ խնդիրները` չնայած մարդու իրավունքների միջազգային մարմինների կոչերին։ Ներկա պահին, նրանց խոսքով, Հայաստանում չի ծրագրվում ներմուծել հակախտրականական օրենսդրություն, ատելություն հրահրելու/ատելության հողի վրա հանցագործությունների մասին գործող օրենքներում կոնկրետ չի նշվում սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։

Светофоры в поддержку ЛГБТ в Мадриде в преддверии гей-парада - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն նախկինում ինչ–որ չէր հիշում ԼԳԲՏ համայնքի մասին. Փաշինյան

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ԼԲԳՏԻ անձանց անվտանգությունն ապահովելու և խտրականությունից ազատելու համար։ Դա պետք է ներառի բռնության և ատելության խոսքերի հանրային դատապարտում», – ասվում է հռչակագրում։

Նրանց կարծիքով` իշխանությունը պետք է օրենսդրական բարեփոխումների թվում անցկացնի իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների ուսուցում։

Նախաձեռնության հեղինակն է բելգիացի խորհրդարանական Պետրա Սուտերը։ Նրան միացել են ևս 28 հոգի Եվրոպայի տարբեր երկրներից։

ԵԽԽՎ–ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նման կոչի անհրաժեշտության չկար։

«Որքան գիտեմ, այդ խմբի շահերը, մասնավորապես վերջին շրջանում, Հայաստանում լավ պաշտպանված են։ Բայց ԵԽԽՎ պատգամավորներն են որոշելու` ստորագրել հռչակագիրը, թե ոչ», – ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորի կարծիքով` իշխանություններին դիմելու որոշումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ, ամենայն հավանականությամբ, աշնանը հայկական խորհրդարանը կքննարկի Ստամբուլյան կոնվենցիան, որն արդեն դարձել է բուռն քննարկումների առարկա։

Специальный докладчик ООН по вопросу о правах на свободу мирных собраний и свободу ассоциации Клемент Ниалетсосси Вуле на встрече с и.о. главы МИД Зограбом Мнацаканяном (14 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մտահոգել են Երևանում ԼԳԲՏ համաժողովի չկայացման պատճառները

Մի կողմից, Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է ընտանեկան բռնության հարցերին։ Զոհրաբյանի խոսքով` այդ խնդիրը Հայաստանում բավական լուրջ է դրված։

«Ցավոք, ընտանեկան բռնությունը կանխելու մասին օրենքը չի լուծել այդ հարցը, որովհետև մեր մտածողությունն այնպիսին է, որ բռնության ենթարկված կանայք վախենում են դիմել իրավապահ մարմիններ», – նշեց պատգամավորը։

Կանանց և երեխաների նկատմամբ բռնության հարցը պետք է լինի ուշադրության կենտրոնում, նրանք պետք է պաշտպանվեն պետության կողմից։ Այդ հարցում պետք է համատեղել օրենսդրական որոշումները բացատրական աշխատանքի հետ։

Ե՛վ կառավարությունը, և՛ խորհրդարանը պետք է կոտրեն այն կարծրատիպը, որ ընտանիքը փակ ինստիտուտ է և այնտեղ կարելի է սպանել կնոջը կամ բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Ավելի վատ է, եթե դա տեղի է ունենում երեխաների ներկայությամբ։

Հայ տրանսգենդերը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից - Sputnik Արմենիա
Տրանսգենդերը ելույթ ունեցավ ԱԺ–ում. Նաիրա Զոհրաբյանը զայրացավ. տեսանյութ

Նրա կարծիքով` մյուս կողմից Ստամբուլյան կոնվենցիայում ձևակերպումներ կան գենդերային ինքնության մասին, որոնց ՍԴ–ն պետք է գնահատական դա սահմանադրությանը համապատասխանելու առումով։

Հայաստանի սահմանադրությունում չկա «գենդերային ինքնություն» ձևակերպում։

«Հստակ նշված է` տղամարդ, կին։ Ուրիշ ձևակերպումներ չկան։ Եթե սահմանադրական դատարանը համարի, որ խախտումներ չկան և ուղարկի խորհրդարան, ամենայն հավանականությամբ, իմ գլխավորած հանձնաժողով (մարդու իրավունքների պաշտպանության` խմբ.), ապա մենք պետք է շատ լայն հանրային քննարկում անցկացնենք», – նշեց Զոհրաբյանը։

Ավելին, խորհրդարանականի կարծիքով` անհրաժեշտ կլինի այս հարցի շուրջ անցկացնել հանրաքվե, իմանալ մարդկանց կարծիքը։

Նրա խոսքով` «ժողովրդական իշխանությունը և խորհրդարանը» այսքան զգայուն հարցում պետք է վայելեն բնակչության մեծամասնության աջակցությունը։

Լրահոս
0