Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ

© Sputnik / Aram NersesyanСолдат за обедом
Солдат за обедом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի 24 զորամասում սննդակարգի մատակարարմամբ կզբաղվի մասնավոր ընկերությունը։ Ամեն ինչ կարվի, որպեսզի զինվորների ճաշացանկում միայն թարմ ու համեղ ուտելիք լինի։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայաստանի 4 զորամասում զինծառայողների սննդակարգում փոփոխություններ են կատարվել, և սննդի մատակարարման հարցով մասնավոր ընկերություն է զբաղվում։ N զորամասում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մեդիտեք» ընկերության տնօրեն և հիմնադրող Անուշավան Խաչատրյանը։ Նրա ղեկավարած կառույցն արդեն մոտ մեկ ամիս է` համեղ ու բազմազան սնունդ է ապահովում մի քանի զորամասերի զինծառայողներին։

Փետրվարի 21–ին կառավարությունը որոշեց փոփոխություն մտցնել Զինված ուժերի պարենավորման գործընթացում․ եթե մինչև հիմա գործընթացն իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, ապա որոշման նախագծով առաջարկվեց գործընթացում ներգրավել մասնավոր գործընկերոջ: Ծրագիրը, ի դեպ, փորձնական է։

Պաշտպանության նախարարությունը լրագրողներին հրավիրել էր N զորամաս` կատարվող փոփոխություններին տեղում ծանոթանալու։

© Sputnik / Aram NersesyanԶինծառայողների համար եփվող ճաշը
Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զինծառայողների համար եփվող ճաշը

«Ծրագիրը մենք ենք ներկայացրել վարչապետին, և այն հավանություն է ստացել։ 24 զորամասում պետք է իրականացնենք մեր ծրագիրը, առայժմ 4–ում ենք իրականացնում։ Մեզ հետ 3 տարով պայմանագիր է կնքվել, ըստ որի` շատ արագ ժամկետում պետք է բարելավենք զորամասերում տրամադրվող սննդի որակը, վերանորոգենք ճաշարանները»,– ասաց Խաչատրյանը։

© Sputnik / Aram NersesyanԱնուշավան Խաչատրյան
Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Անուշավան Խաչատրյան

Նրա խոսքով` իրենք արդեն իսկ քննարկումներ են ունեցել սնունդ մատակարարող կազմակերպությունների հետ, ու առաջիկայում նրանք էլ կմիանան իրենց։ Ըստ Խաչատրյանի` դեռ 3-4 ամիս այն զորամասերը, որտեղ ճաշարանների վիճակն այնքան էլ լավ չէ, կշարունակեն հին շենքերում աշխատել, իսկ այդ ընթացքում նոր շենքեր կկառուցվեն։

Թեթև կոշիկ և զրահաբաճկոն` շապիկի վրայից. ՀՀ զինվորական համազգեստն ավելի լավն են դարձնում

«ՊՆ–ն մեզ վճարում է յուրաքանչյուր զինվորի համար որոշակի գումար։ Սակայն մենք էլ մեր կողմից ավելի քան 1.5 միլիարդ դրամ գումար ենք ներդնելու ծրագրի իրականացման համար։ Ծրագրից իմ առաջին օգուտն այն է, որ նախ իմ բարեկամը, քրոջս տղան է ծառայում բանակում, հետո սա ապագայում շուկայում է պետք գալու մեր ընկերությանը։ Ուզում ենք McDonald's–ի համակարգով աշխատել` բոլոր զորամասերն ունենան նույն որակի սնունդը` նույն չափաբաժիններով»,–ասաց ընկերության տնօրենը։

Նա հայտնեց նաև, որ ըստ պայմանագրի` իրենք պարտավորվում են զորքին տալ առողջ, որակյալ, հիգիենիկ պայմաններին համապատասխան սնունդ` օգտագործելով հայաստանյան սննդամթերքը։ Ըստ նրա` եթե կլինեն զորամասեր, որտեղ ջրի խնդիր կլինի, մեկանգամյա օգտագործման սպասք կկիրառեն։

© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զինվորական ճաշարան

N զորամասի հրամանատար փոխգնդապետ Վահե Հակոբյանն էլ հայտնեց, որ իրենց զորամասում արդեն մեկ շաբաթ է` սննդի մատակարարումը մասնավոր ընկերություն է իրականացնում։ Նրա խոսքով` սննդի որակից դժգոհ չեն, ավելին` ճաշացանկում փոփոխություններ են արվել`աղցանների, միրգ–բանջարեղենի տեսականին է ավելացել։

© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Զինվորական ճաշարան - Sputnik Արմենիա
1/9
Զինվորական ճաշարան
© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Զինվորական ճաշարան - Sputnik Արմենիա
2/9
Զինվորական ճաշարան
© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Զինվորական ճաշարան - Sputnik Արմենիա
3/9
Զինվորական ճաշարան
© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Զինվորական ճաշարան - Sputnik Արմենիա
4/9
Զինվորական ճաշարան
© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Զինվորական ճաշարան - Sputnik Արմենիա
5/9
Զինվորական ճաշարան
© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Զինվորական ճաշարան - Sputnik Արմենիա
6/9
Զինվորական ճաշարան
© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Զինվորական ճաշարան - Sputnik Արմենիա
7/9
Զինվորական ճաշարան
© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Զինվորական ճաշարան - Sputnik Արմենիա
8/9
Զինվորական ճաշարան
© Sputnik / Aram NersesyanԶինվորական ճաշարան
Զինվորական ճաշարան - Sputnik Արմենիա
9/9
Զինվորական ճաշարան
1/9
Զինվորական ճաշարան
2/9
Զինվորական ճաշարան
3/9
Զինվորական ճաշարան
4/9
Զինվորական ճաշարան
5/9
Զինվորական ճաշարան
6/9
Զինվորական ճաշարան
7/9
Զինվորական ճաշարան
8/9
Զինվորական ճաշարան
9/9
Զինվորական ճաշարան

«Կարծում եմ` բանակի ուսերից մի փոքր բեռ կթոթափվի, քանի որ, օրինակ, գնումները, պահեստավորումը, սննդի պահպանման պայմաններով ոչ թե մենք, այլ փորձնական ծրագրում ներգրավված ընկերությունն է զբաղվում։ Սակայն վերահսկողությունը մնացել է նույնը, այսինքն` հսկողությունը մնացել է զորամասի վրա, և զորամասն է սննդի որակի պատասխանատուն։ Յուրաքանչյուր սննդի բացթողումից առաջ զորամասը կստուգի սննդի որակը»,–ասաց փոխգնդապետը։

© Sputnik / Aram NersesyanՎահե Հակոբյան
Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Վահե Հակոբյան

Նա նշեց նաև, որ ճաշարանում սպասք լվանալու, բանջարեղեն կտրտելու գործընթացում ոչ թե զինվորները, այլ հատուկ աշխատակիցներ են ներգրավված եղել, և նրանք այս փորձնական ծրագրում շարունակելու են իրենց աշխատանքը։

Լրագրողները զորամասում համտեսեցին զինծառայողների համար նախատեսված մսով խաշլաման, կոտլետները, խարչոն, յոգուրտն ու բնական հյութը։

Տաղանդավոր երիտասարդները բանակ չեն զորակոչվի

Լրահոս
0